18 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

՛՛Ռոսնեֆտը՛՛ Հայաստանից գերշահույթներ է ստանում. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Այսօր արդեն միջազգային շուկայում նավթի գինը 1  բարելի դիմաց արժե 85.62 դոլար՝ նախկին 110 դոլարի փոխարեն, մինչդեռ հայաստանյան շուկայում նավթի գնի փոփոխություն այդպես էլ նկատելի չէ:  Հայաստան նավթամթերքներ կրողները դեռևս չեն շտապում գները համապատասխանեցնել միջազգային շուկայի գներին՝ շարունակելով գերշահույթներ ստանալ: Իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համարում է, որ դեռևս որևէ խախտում չկա, և վարույթ հարուցելու հիմքեր չկան: Իրենք ուշադրությամբ հետևում են, դեռ ժամանակը չի լրացել, և որոշակի ժամանակ է անհրաժեշտ, որ գնային փոփոխություններն անդրադառնան Հայաստանի գների վրա:  Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով՝Հայաստանում նավթամթերքի գինը փոփոխության չի ենթարկվում միայն այն պատճառով, որ այս ոլորտում ևս մենաշնորհ է: ՛՛Բացատրությունը միայն այն է, որ մենաշնորհ է: Երբ որ տնտեսության մեջ մրցակցություն չկա, աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները կամ ցնցումները որևէ ձևով չեն կարող ազդել՛՛,- մեզ հետ զրույցում ասաց Խաչատրյանը:  Ընդ որում՝ նրա խոսքով, ամենամեծ գերշահույթ ստացողը ՛՛Ռոսնեֆտ՛՛-ն է, որն այսօր էլՀայաստանում նավթամթերք ներկրող միակ ընկերությանն է, որը համապատասխաններկայացուցչություն ունի այստեղ և այս օրերին գերշահույթ է ստանում, իսկ՛՛Ֆլեշը՛՛ու՛՛Սի Փի Էսը՛՛ և մյուս ընկերությունները մանրածախ վաճառողներ են: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

ՀՀԿ-ական պոետի հումորը շփոթեցրել է ԲՀԿ-ական գործընկերոջը. Հրապարակ

՛՛Հրապարակ՛՛ թերթը գրում է.  Ներքաղաքական վայրիվերումներին հակառակ, ՀՀԿ-ԲՀԿ շարքերում շարունակվում է երբեմնի բարեկամությունը, պատգամավորները միմյանց հետ ճաշում են, շախմատ խաղում, հումորներ անում ԱԺ միջանցքներում:  Նախօրեին մեր լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է ՀՀԿ-ի պոետ Տաճատ Վարդապետյանը, տեսնելով ԲՀԿ-ական գործընկերոջը` Վահագն Մախսուդյանին, հանգավորված արտասանել. ՛՛Մախսուդյան Վահագը թռցրել է իմ մահակը՛՛: Պոետի հումորից ԲՀԿ-ական պատգամավորը շվարել […]

Արմեն Գևորգյանը մեկնել է Ֆրանսիա.Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛ թերթը գրում է. Ըստ ՛՛Ժողովուրդ՛՛-ի տեղեկությունների՝ ՀՀ տարածքային նախկին նախարար և փոխվարչապետ Արմեն Գևորգյանը պաշտոնանկությունից հետո մեկնել է Եվրոպա, իսկ ավելի կոնկրետ՝ Ֆրանսիայի հանրապետություն:  Մի պահ նույնիսկ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գևորգյանն ընդմիշտ կամ առնվազն երկար ժամանակով է մեկնել արտերկիր:  Սակայն Գևորգյանին մոտ կանգնած անձից ՛՛Ժողովուրդ՛՛-ը պարզեց, որ նա արտերկիր է մեկնել […]

Էլի ջրազրկվելու են

 “Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված,  հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2, 4 փողոցների եւ Ռոստովյան փողոցի 34, 36 համարների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:          

13 տարեկանում հղիանալու հետևանքները…./վիդեո/

Սեքսապաթալոգ, հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ վաղ տարիքում հղիությունների հետևանքով առաջացող բարդություններին: Զաքարյանի բնորոշմամբ վաղ տարիքում հղիությունը կարող է ճակատագրական դառնալ դեռահասի համար: Վերջին տարվա ընթացքում սեքսապաթոլոգը մասնակցել է մի քանի դատավարական պրոցեսի, որտեղ անչափահասը հղիացել է առանց գիտակցելու վտանգը ու հայտնվել է չափազանց բարդ ու դաժան իրավիճակում: Երբ չի հասկանում նաև միջավայրը, […]

Հանուն սեփականության՝ պատրաստ է…. /վիդեո/

Խաչիկ Ղազինյանը բողոք ունի : Նրա համար ծանր է սեփականության կորուստը, որի համար նա պատրաստ է պայքարել: Պետք է պատժվեն մարդուն սեփականությունից զրկող անձինք: Ղազինյանը պահանջում է վերադարձնել իր 120 քմ տարածքով տունը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ուսումնասիրվում են Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորությունները

“Օրենքի ուժով” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն առաջիկայում 3 լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) կհրատարակի “Հայոց ցեղասպանության գործով միջազգային դա­տա­կան ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորութ­յունները” գիտական հետազոտությունը։ Մասնագիտական խումբը նախապատրաստում է Հայոց ցեղասպանության գործով միջազգային դա­տա­կան ատյանին ներկայացվելիք թղթածրար, որը վեր է հանում դրա պատմա­իրավական հիմքերը և նախանշում ներկայացման հնարավորութ­յունները։ Հետազոտությունն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ […]

Դայակն առեւանգել է 8-ամյա երեխային

Մոսկվայում ոստիկանները բացահայտել են 8-ամյա երեխայի առեւանգման դեպքը: Երեխան անհետացել էր դպրոց գնալու ճանապարհին: Ոստիկանները պարզել են, որ երեխային առեւանգել է նրա դայակը, ում աշխատանքից ազատել էին՝ մեղադրելով գողության մեջ: Կինը երեխային առեւանգել է, որպեսզի վրեժ լուծի նրա ծնողներից իրեն գող անվանելու համար: Գործի քննության տվյալներով՝ 8-ամյա տղան ընկերոջ հետ դպրոց գնալիս է եղել, երբ […]

Արտագաղթը սարսափելի չափերի է հասել

”Ելնելով նրանից, որ 45 պատգամավորների ստորագրությամբ արտահերթ համարվող նախագիծը կամայականորեն չդրվեց քննարկման, և այսօր էր արհեստականորեն հետաձգվում է տարբեր օրենքների քննարկումները, ներկայացնում եմ այն նախագիծը, որը պատրաստում էինք քաղաքական ուժերով՝ ԱԺ-ում ներկայացնելու համար”,-Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: ”Կոռուպցիան ու մենաշնորհները շարունակում են մնալ Հայաստանի տնտեսության ու կառավարման համակարգի ամենամեծ չարիքը, […]

Թող չփորձեն գտնել մեղավորներ ընդդիմադիր դաշտում. Մինասյանի ակնարկը` եռյակին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից ներկայացված հայեցակարգին: Նա նշեց, որ սրանց մասին խոսողներին կարելի է երեք խմբի բաժանել.  առաջինները կարդացել են հայեցակարգը, և ՀՅԴ-ն նրանց հրավիրում է քննարկումների, որպեսզի  ձևովորեն այն փաթեթը, որը պետք է ներկայացնեն իրենց առաջարկների հետ միասին: Երկրորդ խումբը նրանք են,ովքեր հետևողականորեն կարդացել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված