30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Դարձյալ Սամվել Ալեքսանյանի շաքարավազը

Ազգային Ժողովում լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ է ԵՏՄ-ին անդամակցելու շրջանակներում հատուկ բանակցություն վարվել նաեւ Հայաստան շաքարավազի ներկրման հարցով, ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը խնդրեց իրեն քաղաքականությանը վերաբերող հարցեր չտալ:

“Ես այդ մանրամասներին չեմ տիրապետում, դրանից տեղյակ չեմ ու չեմ կարող ասել”,-ասաց:

Արդյո՞ք հակամրցակցային վիճակ չի ստեղծվում, երբ տարեկան մոտ 5 հազար տոննա պատրաստի շաքարավազ է ներկրվում Հայաստան, որը սահմանին 943 դոլար մաքսային արժեքով է մաքսազերծվում եւ այդպիսով մրցակցությունից դուրս մնում: Շաբոյանն ասաց՝ իրավիճակն այդպես չէ:

 “Տնտեսվարողի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ հիմնականում մեծ չափով շաքարավազի հումք է ներկրվում Հայաստան, արտադրությունն էլ կազմակերպվում տեղում: Բնական է, որ տեղական արտադրությունն ավելի էժան է նստում, քան ներկրվածը”,- ասաց:

Ըստ Շաբոյանի,  Հայաստանում շաքարավազի գներն, ի տարբերություն աշխարհի շատ երկրների, նվազման միտում ունեն: Շաքարավազի հայաստանյան շուկայի 99 տոկոսը պատկանում է “Ալեքս Գրիգ” ընկերությանը, մեկ տոկոսն էլ բաժին է հասնում շաքարավազ ներմուծող փոքր ընկերություններին:

“Ես ուզում եմ այս հարցին վերջնական եւ սպառիչ պատասխան տալ: Այն, որ այդ շուկան պատկանում է մի խոշոր ընկերության, դա օբյեկտիվ գործոն է, որովհետեւ այդ ընկերությունը մոտ 90 հազար տոննա շաքարի հումք է ներկրում Հայաստան: Խոսքը ոչ թե մրցակցության մասին է, այլ չարաշահումների. եթե մի շուկայում կա խոշոր ընկերություն, որը մեծ մասնաբաժին ունի, ապա դա դեռեւս խնդիր չէ ոչ մեր երկրում, ոչ ամբողջ աշխարհում:

Խնդիրը չարաշահումներն են: Ձեզ մտահոգում է այն հարցը, թե ինչո՞ւ է մի ընկերության պատկանում: Խոշոր ընկերությունների առկայությունը օբյեկտիվ գործոն է: Հայաստանը փոքր երկիր է, շուկաները սահմանափակ են, շատ ապրանքներ ներմուծվում են միջազգային շուկաներից, խոշոր արտադրողներից, բայց այդ ապրանքները պետք է ներմուծվեն խոշոր խմբաքանակներով, դա գնանշվում է միջազգային բորսայում, Լատինական Ամերիկայի երկրներից են ներմուծվում:

Այն ընկերությունները, որոնք կարողանում են մեծ խմբաքանակով ձեռք բերել միջազգային շուկաներից եւ ներմուծել, իրականացնել այդ տրանսպորտային ծախսերը, բնականաբար այդ խոշոր ընկերությունները մրցակցային առավելություն են ստանում”-ասաց Շաբոյանը:

Հիշեցնենք, “Ալեքս Գրիգ”-ը պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ