26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բերաններից կաթի հոտ է փչում

Թե ով է ՀՀ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, գիտենք բոլորս։ Մարդ, ում կենսագրությունը նման է հերոսապատումի։ Մարդ, ով իր երիտասարդ տարիները ծառայեցրել է հայրենիքի պաշտպանությանը, հրամանատար, ում ղեկավարությամբ ազատագրվել են հայկական հողեր, զինվորական, ով կանգնած է հայոց ազգային բանակի կազմավորման ակունքներում, հայրենասեր, ում անմիջական մասնակցությամբ և պայքարով կերտվել է Հայաստանի և Արցախի անկախությունը, մարդ, ով պատերազմի դաշտում շնչում էր վառոդի հոտը, մինչդեռ նրա հասակակիցները Հայաստանում զբաղված էին ազգային հարստությունը յուրացնելով։

Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ովքեր են վերջին օրերին հանդես գալիս Մանվել Գրիգորյանի դեմ ու փորձում քննել, վերլուծել, քննադատել նրա ասածները։

Մարդիկ, ովքեր ոչ մի ներդրում չունեն այս երկրի կայացման գործում, ոչինչ չասող անուն-ազգանուններ, ովքեր ծնվել, մեծացել են հենց Մանվել Գրիգորյանի ու իրա նմանների կերտած խաղաղության պայմաններում։ Մարդիկ, ովքեր չեն հասկացել, որ պետք է ապրել՝ փորձելով նմանվել իրական հերոսներին, ոչ թե կոմիքսների կերպարներ ընտրել նմանվելու համար: 
Եվ ինչի՞ համար, որ մարդը իրերը կոչում է իրենց անուններով։ Իրավունք ունի, քանի որ դա նրան տալիս է իր անցած ճանապարհը։

Կաթի հոտը բերաններից փչող գրչակներն ավելի լավ է սեփական տեղը ճանաչեն: Ձեր քաղաքական պապաները նույնիսկ չեն կարող Մանվել Գրիգորյանի մասին կարծիք հայտնել, ուր մնաց ձեզ նման թոթովախոսները։ Ու եթե մենք ձեր բերանը չենք փակում ձեզ հասկանալի ոճով, չի նշանակում, որ շնագայլությունը թույլատրելի է: Միևնույն է մի օր քաղաքակրթությունը ձեր վրա էլ կիջնի ու շատ կամաչեք նախկինում արած հիմարությունների համար:

Facebook-յան հանրագրում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ