02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բագրատյա՞ն. Իրավունք

՛՛Իրավունք՛՛ թերթը գրում է. Շուրջ 2 ամիս է, ինչ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացակայում է, ոչ միայն քառօրյա նիստերից, այլ պարզվում է՝ նաև հանրապետությունից: ՛՛Իրավունքի՛՛ աղբյուրի փոխանցմամբ ,Բագրատյանն արդեն երկրորդ ամիսն է, ինչ գտնվում է Կիևում: Փաստորեն, նախկին վարչապետը, ով չալարեց և սեփական երկրի տնտեսությունը հողին հավասարեցրեց, այժմ գտնվում է վերը նշված երկրի կառավարությունում, […]

Ի՞նչ կտա երեքի մասնակցությունը /վիդեո/

Հոկտեմբերի 10-ին  Աժ ոչ իշխանական եռյակը հրավիրել է հանրահավաք: Կմասնակցեն արդյո՞ք հանրահավաքին ընդդիմադիր ուժերի առաջնորդները: ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ՝ Արմեն Մարտիրոսյանը ցանկալի է համարում մասնակցությունը, բայց ոչ կարևոր: Մեր հարցին, թե կմասնակցի կոնկրետ ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդը Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց.՛՛Ամսի 10-ի հանրահավաքին ցանկալի կլինի, որ առաջնորդները ևս մասնակցեն՛՛: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Վահե Հակոբյանից է կախված /վիդեո/

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ողջունում է Վահե Հակոբյանին ջրային պետական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելը: Բերբերյանի խոսքով, դեռ մեկ ամիս է, որ նշանակվել է՝ կոնկրետ չի կարող գնահատել նրա աշխատանքը, բայց լավատես է: “Նրանից է կախված, մյուս տարի ջրամբարներում ջուր կունենանք թե չէ”,-ասաց Բերբերյանը՝ ավելացնելով, որ իր ղեկավարած միավորումը կկանգնի Վահե Հակոբյանի կողքին: Մանրամասները տեսանյութում: 

Կանգնել անչափահաս զոհի կողքին /վիդեո/

Պրակտիկորեն ապացուցված է, որ անչափահասները անպաշտպան են և հաճախ նրանց նկատմամբ կիրառվում է բռնություններ` տարբեր տիպի՝ ֆիզիկականից մինչև սեռական: ՛՛Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության՛՛ կոալիցիան փորձում է կանգնել զոհի կողքին: Սակայն, ինչպես ցույց է տալիս իրականությունը՝ բռնարարը դատապարտվելուց հետո հաճախ չէ, որ ուղղվում է: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Չափում էին ոստիկանների լայնքը /վիդեո, ֆոտո/

Մինչեւ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության սրահում լրագրողների հարցերին պատասխանում էր անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանը, առաջին հարկում ոստիկանության բարձրաստիճան սպաների լայնքն ու երկարությունն էին չափում: Հիշեցնենք, ոստիկանությունը անցել է նոր համազգեստների : Դիտեք տեսանյութը:

“… սխալ կհասկացվի”

“Ամեն ինչ հնարավոր է, բայց այս պահին չեմ կարող ասել, նույնիսկ չեմ կարող ասել` ինչու այո և ինչու ոչ, որովհետև սխալ կհասկացվի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց “Վիտամին” ակումբի հումորիստներից Գարիկ Պապոյանը` ի պատասխան հարցին, թե որպես ակտիվ քաղաքացի` հնարավոր է, որ վաղը մասնակցի եռյակի հանրահավաքին: “Ես ինքս մինչև ինչ-որ բանին մասնակցելը շատ լուրջ անալիզ եմ անում […]

Երդման արարողություն Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

Հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում կայացավ Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ավանդույթի համաձայն` Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողները մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում երդվում են հավատարիմ մնալ ուսուցչի մասնագիտությանը: Այս տարի շուրջ 1200 ուսանող կզինվորագրվի […]

Հասակակիցները բռնաբարել եւ սպանել են 16-ամյա պատանուն

Կեմերովոյում ոստիկանները երեք հոգու են ձերբակալել, ովքեր մեղադրվում են 16-ամյա պատանու բռնաբարության եւ սպանության մեջ: Ձերբակալվածները 25, 16 եւ 15 տարեկան տղաներ են: Գործի քննությունից պարզվել է, որ զոհը խմելիս է եղել 3 տղաների հետ, ովքեր նրան սեռական հարաբերություն են առաջարկել: երբ պատանին հրաժարվել է, նրանք սկսել են վիճել եւ երեքով ծեծել են տղային, ապա […]

Տոնավաճառները փակ կլինեն

Հոկտեմբերի 11-ին եւ 12-ին “Էրեբունի-Երեւան” տոնի կապակցությամբ Կասյան փողոցի վերին հատվածի եւ “Մալիբու” սրճարանի հարակից տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները չեն աշխատի:  Հոկտեմբերի 18-ից տոնավաճառները կաշխատեն բնականոն հունով։    ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

Նվազել է հին անձնագրերի տպագրումը

Հայաստանում էականորեն նվազել է հին անձնագրերի տպագրումը՝ կապված նրա հետ, որ անցում է կատարվել նույնականացման քարտերի եւ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի տրամադրման եղանակին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Միշա Սարդարյանը: Ընթացիկ տարվա 9 ամսում Հայաստանում տպագրվել է 100 999 հին անձնագիր՝ նախորդ տարվա 344 հազար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի