05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Բարեփոխումը միտված է դեղերի որակի և անվտանգության ապահովմանը

Զանգվածային լրատվամիջոցներում այս օրերին բազմաթիվ անդրադարձներ եղան «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման շուրջ։ 

ՀՀ առողջապահության նախարարությունը բարեփոխմանը կողմ է, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունն օրենսդրական այս փոփոխությունը հիմնավորում է դեղերի շուկայում ստվերի վերացման եւ մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ: Կեղծ կամ չգրանցված դեղերը շրջանառվում են ստվերում` դուրս մնալով փորձագիտական անհրաժեշտ վերահսկողությունից։ ՀՀ առողջապահության նախարարությունը, լինելով բնակչությանն արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով ապահովելու  երաշխավորը, շահագրգիռ է, որ շուկան զերծ մնա կեղծ, չգրանցված դեղերից։

Ինչ վերաբերում է դրոշմապիտակավորման  ներդրմամբ դեղերի գների բարձրացմանը, ապա հարկային օրենսդրությամբ դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարները պակասեցվում են հարկ վճարողի ունեցած հարկային պարտավորություններից:  Դրոշմապիտակավորման վրա կատարվող ծախսերն այնքան մեծ չեն, որ ազդեցություն ունենան ապրանքի գնի վրա: Մասնագիտական հաշվարկներով դրոշմապիտակավորումը կարող է հանգեցնել դեղերի 2-5 դրամի թանկացման։ 

Առողջապահության նախարարությունում բազմաթիվ քննարկումներ են եղել «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի, ոլորտին առնչվող այլ հարցերի, այդ թվում` դեղերի պարտադիր դրոշմապիտակավորման վերաբերյալ։ Դրանց մշտապես մասնակից են եղել շահագրգիռ բոլոր կողմերը, նարառյալ` դեղ ներկրող  և արտադրող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները:

Հանրապետության բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դեղագործական գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համատեղ հուշագիր  ստորագրելու  նախաձեռնություն է հանդես բերել: Փաստաթղթի ստորագրումը միտված է Հայաստանում դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության իրականացման նպատակով պետական և մասնավոր հատվածների միջև կառուցողական ու փոխշահավետ համագործակցությանը` որդեգրելով բաց և թափանցիկ գործելաոճ, համատեղ քննարկումների միջոցով փոխհամաձայնության գալու սկզբունք: Այն արդեն ստորագրվել է դեղ ներկրող և արտադրող ավելի քան 15 կազմակերպության կողմից։

ՀՀ առողջապահության նախարարությունը պատրաստակամ է  բնակչությանը որակյալ, արդյունավետ, անվտանգ և մատչելի դեղերով ապահովելու համար առավել բարենպաստ միջավայրի ձևավորմանը,  կնպաստի այդ ուղղությամբ առաջարկների քննարկմանը, սակայն ոչ երբեք դեղերի գների բարձրացման միջոցով` սպառողների հաշվին:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ