05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՊՊԱ-ի պատճառով ոչ մի խցանում չի լինում.ոլորտի մասնագետ/վիդեո/

ԱՊՊԱ ոլորտը Հայաստանում դեռևս խնդիրներ ունի: Չնայած ձեռքբերումներին զուգահեռ կան նաև մի շարք բացթողումներ:

ԱՊՊԱ ոլորտի խնդիրների մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ոլորտը տիրապետող մասնագետները:

”Նախ և առաջ հարկավոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչ փաստաթուղթ է տրամադրվում Ձեզ, որպես ԱՊՊԱ պայմանագիր: Այն ունի որոշակի ձև, որը հրապարակված է մեր կայքում, մասնավորապես հարկավոր է, որ ձախ` վերևի անկյունում առկա լինի 32 նիշանոց ծածկագիրը, որը հավաստում է, որ այս պայմանագիրը գրանցված է ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում: Մյուսը պետք է ուշադիր լինել պետք է ուշադիր լինել, որպիսի պայմանագիրը ստորագրված լինի ապահովագրական ընկերության անունից հանդես եկող անձի կողմիցի կ, որը կարող է լինել նաև գործակալ’’,-նշեց Հայաստանի ավտոապահավագրողների բյուրոյի իրավաբանական ծառայության պետ  Սամվել Աղախանյանը:

Երկրորդ կարևոր խնդիրը ըստ բանախոսի, դա  շահագործման նպատակ դաշտն է. ‘’Շահագործման նպատակ դաշտում նշվում է նպատակը, որով շահագործվում է մեքենան: Օրինակ անձնական կամ տաքսի: Նկատել ենք մի իրողություն, որ հաճառ, որպես տաքսի շահագործվող մեքենաները նշվում են, որպես անձնական: Դա կապված է  այն հանգամանքի հետ, որ անձնական մեքենաների համար ավելի ցածր են վճարում’’

Աղախանյանը հավաստեց, որ տաքսին շատ է օգտագործվում և պատահարի ժամանակ շատ հաճախ քաղաքացին փորձում է թաքցնել, որ մեքենան օգտագործվել է որպես տաքսի, բայց դա էլ է բացահայտվում:

Աղախանյանը նկատեց, որ շատ հաճախ մարդիկ խնդիր են տեսնում ԱՊՊԱ պայմանագիրը կնքելու ժամկետներին: Ապպա պայմանագրի ժամկետները հաշվարկվում են րոպեներով:

Լրագրողի դիտարկմանը, որ շատ հաճախ ականատես ու մասնակից ենք դառնում բավականին տհաճ մի երևույթի: Վթարից հետո` մինչև ԱՊՊԱ-ի գալը առաջանում է խցանում, քննարկումներ արդյոք չեն եղել, որպիսի մշակվեն   այլ տարբերակներ, որ ԱՊՊԱ-ի ներկայացուցչին այդքան  չսպասեն :

’’Երևան քաղաքում ԱՊՊԱ ներկայացուցիչը պետք է մոտենա 35 րոպեի ընթացքում: Սակայն, եթե չի գալիս այդ ընթացքում ԱՊՊԱ աշխատակիցը, ապա վարորդը կարող է չսպասել և փաստաթղթավորել կատարվածը ՃՈ աշխատակցի հետ”-պարզաբանեց Հայաստանի ավտոապահավագրողների բյուրոյի կարգավորման և զարգացման բաժնի պետ Գևորգ Ղուկասյանը:

’’ԱՊՊԱ-ի պատճառով ոչ մի խցանում չի լինում’’,- հավելեց Սամվել Աղախանյանը:

Մանրամասները` քիչ անց տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ