05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գյուղացին դեռ խակ բերքը հավաքեց ու հիմա չգիտի` ինչ անի. Հ. Բերբերյան

Գյուղատնտեսության համար այս տարին ծանր էր: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում, ամփոփելով գյուղատնտեսական տարին, ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա տարվա անհաջողությունը պայմանավորեց եղանակային պայմաններով՝ ցրտահարության և կարկտահարության պատճառով գյուղատնտեսությունը լուրջ կորուստներ ունեցավ:

“Ներկայիս ցրտերը բնականոն են և որևէ վնաս չեն կարող հասցնել գյուղատնտեսությանը, սակայն կորուստներ են գրանցվել հոկտեմբերի վերջին, երբ արտակարգ իրավիճակների նախարարը հայտարարեց, որ որոշ մարզերում ջերմաստիճանը իջնելու է շուրջ 20 աստիճանով, ինչի պատճառով գյուղացին բերքը հավաքեց ու տուժվեց:

Փաստորեն, այդ օրերին ջերմաստիճանը այնքան չիջավ, ինչպես հայտարարվել էր ու գյուղացին դեռ խակ բերքը հավաքեց ու հիմա չգիտի ինչ անի։ Ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար: Դրա մասին հայտարարողը պետք է պատասխանատվություն կրի: Իսկ մենք հիմնվում ենք մեր գիտելիքների վրա, ու այդ հայտարարություններին ուշադրություն չենք դարձնում, քանի որ մի քանի օր առաջ զգացվում է, որ ցրտեր են սկսվելու”,- ասաց նա:

Հրաչ Բերբերյանը նշեց նաեւ, որ գյուղատնտեսական տարին անհաջող էր նաև ոռոգման ջրի պակասության և կարկտահարության պատճառով: Ըստ Բերբերյանի՝ կարկտահարության համակարգը մեր երկրում այդպես էլ չի գործում: Բանախոսը նշեց, որ Հայաստանում գյուղատնտեսությունը հիվանդ է:

“Վիճակագրության տվյալները ցույց են տալիս, որ մեր երկրից խոշոր եղջերավոր անասունների արտահանումն աճել է: Այդ ինչպե՞ս են ուզում մեզ մոտ մսամթերքի արտադրությունը զարգացնեն, եթե անասունների արտահանումն ավելացել է: Ցորենի լավ բերք ունենք, բայց ներմուծած ցորենի բերքի ծավալներն ավելացել են”,- ասաց նա:

Բերբերյանի խոսքով՝ անհրաժեշտ է գյուղմթերք արտադրողների համար օրենք ստեղծել: “Գյուղմթերք արտադրողների համար պետք է օրենք ստեղծել, այլապես գյուղատնտեսական կոոպերատիվները չեն կարող գոյատևել: Մենք պետք է դիմենք Կառավարությանը և ասենք, որ գյուղացիական կոոպերացիաներին պետք տրվի արտոնություն և ազատվեն հարկից”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ