21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արքայազն Չարլզը այցելել է Լոնդոնի հայկական եկեղեցի

Նոյեմբերի 19-ին Ուելսի արքայազն Չարլզը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելեց Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի, որտեղ հանդիպում ունեցավ հայ համայնքի հետ: Միջոցառմանը մասնակցում էին աշխատանքային այցով Լոնդոնում գտնվող ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, բարերար Վաչե Մանուկյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Եկեղեցում կայացած հանդիսավոր […]

Նախագահն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում այցելել է Սերգեյ Ռախմանինովին և Ֆեոդոր Շալյապինին նվիրված ժամանակավոր ցուցահանդես

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդիպում է ունեցել նոյեմբերի 21-23-ը Երևանում անցկացվող «Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով ռուս-հայկական ֆորումի մասնակից ՀՀ և ՌԴ մի շարք թանգարանների տնօրենների, երկու երկրների մշակութային քաղաքականության պատասխանատու պաշտոնյաների ու ֆորումի շրջանակներում բացված «Երկու հսկա՝ Սերգեյ Ռախմանինով և Ֆեոդոր Շալյապին. Հայացք XXI դարից» ցուցահանդեսի հրավիրյալների հետ: Հանրապետության […]

Պլանային ջրանջատում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 25-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:             Իսակովի պողոտա` Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց հատված և նրան հարակից մասնավոր տնատիրություններ ու հանրային օբյեկտներ, գյուղ Արգավանդ` Կենտրոնական և նրան հարակից փողոցներ, Շահումյան թաղ. 4-րդ փողոց՝ մասնակի (Բաբաջանյանից մինչև Շահումյան […]

Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետը դարձել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի անդամ

Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը հայտարարել է Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակին անդամակցելու իր որոշման մասին: Հայտարարության մեջ Նիկոլա Դարագոնը նշել է, որ Վալանսն իր ներդրումը կունենա Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի կողմից իրականացվող ժողովրդական դիվանագիտության մեջ: Վալանսի քաղաքապետը նաև ընդգծել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության անհնարին է կարգավորել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը և նշել, որ խաղաղությանն […]

Կնոջ բոլոր 6 ամուսինները մահացել են տարօրինակ հանգամանքներում

Ճապոնիայի ոստիկանությունը ձերբակալել է 67-ամյա Տիսակո Կակեխիին, ով մեղադրվում է իր վեցերորդ ամուսնուն՝ 75-ամյա Իսաոյին թունավորելու եւ սպանելու մեջ: Նախկինում կինն ամուսնացած է եղել հինգ անգամ, եւ նրա բոլոր ամուսիններն անխտիր մահացել են անհայտ ու տարօրինակ հանգամանքներում: Ճապոնական մամուլն արդեն կնոջը ՛՛սեւ այրի՛՛ մականունն է տվել, հաղորդում է Independent-ը: Ոստիկանները կասկածներ ունեն, որ կինը 20 […]

Գենդերային բռնության 80 կատեգորիաները՝ լեզբուհիներ ու հոմոսեքսուալներ. Աշոտ Մանուչարյանը մեկնաբանեց/վիդեո/

Հայաստանում հսկայական քանակի պրոբլեմներ կան: ՛՛Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի փոխանցմամբ դա տարբեր բնագավառներում է՝ արտագաղթ, ընդերքի թալան և այլն: Սակայն, այս գերկարևոր հիմնախնդիրների կողքին հաճախ քաղաքացիական ակտիվիստների կամ կազմակերպություների կողմից բարձրացվում են մեր ազգի դիմագծին ոչ հարիր խնդիրներ.՛՛Մեր երիտասարդներին ներգրավում են մեր երկրի ՛՛կարևոր՛՛ խնդրի մեջ: Ամսի 25-ից սկսվում է ՛՛16 օրյակ գենդերային բռնությունների […]

Գիտաժողով` նվիրված ռազմակրթական խնդիրներին

Նոյեմբերի 21-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց գիտաժողով, նվիրված ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երում ուսուցման գործընթացում կիրառվող ժամանակակից մեթոդների և ձևերի, առաջավոր փորձի փոխանակման և, ըստ անհրաժեշտության, այն ՀՀ ՊՆ ՌՈՒՀ-երում ներդնելու հարցերի քննարկմանը: ՀԱՊԿ անդամ երկրների և օտարերկրյա պետությունների ՌՈՒՀ-երի շրջանավարտների և դասընթացների ունկնդիրների հետ անցկացված անդրանիկ գիտաժողովին ներկա էին ԶՈՒ ԳՇ […]

“Ռոլլս-ռոյսերով” եւ “Բենթլիներով” լի ավտոկայանատեղի է այրվել

Մոսկվայի կենտրոնում 12 թանկարժեք մեքենա է այրվել, որոնք մեկ մարդու են պատկանել: Ավտոկայանատեղիում 12 մեքենա է կայանված եղել, որոնք բոլորն էլ այրվել են, մեքենաների թվում Բենթլի, Ռոլլս-ռոյս եւ Մերսեդես մակնիշի ավտոմեքենաներ են եղել, հաղորդում է Интерфакс-ը: Իրավապահ մարմինների աղբյուրները փոխանցում են, որ հրդեհը կարող էր եւ կազմակերպված լինել: Հայտնի է, որ մեքենաների սեփականատերն ահռելի վնաս […]

Ֆրանսիան ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի օդաչուների աճյունները

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հայտարարությունը.  ”Որպես Մինսկի խմբի համանախագահ  երկիր,  Ֆրանսիան, հումանիտար տեսանկյունից, ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները:  Ֆրանսիան ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար”:

Պարգեւատրվեցին “Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում” խորագրով համաժողովի հաղթողները

Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ “Թարմ գաղափարներ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների շրջանակներում” խորագրով համաժողովի հաղթողների պատվոգրերի հանձման հանդիսավոր արարողությունը: Ծրագրի մասնակից երիտասարդները պատմեցին առաջարկների մասին և ծանոթացան  իրենց գաղափարների վերաբերյալ Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների կարծիքներին: Առաջարկների թվում էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից շրջիկ ցուցադրությունների հիմնումը, որոնք հանդես կգան ամբողջ աշխարհում, գրքերի և տեղեկատվական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի