21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչ եղանակ է սպասվում այսօր և առաջիկա օրերին

Նոյեմբերի 22-25-ին շրջանների մեծ մասում, 26-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-ի ցերեկը հանրապետությունում կնվազի 4-5 աստիճանով, 24-25-ին հատկապես արևելյան շրջաններում ևս 4-6 աստիճանով: 

Ադրբեջանական բանակը երկու զոհ ունի. հայկական կողմը կանխել է

Հայկական ՄԻ-24 ուղղաթիռի անկման վայրում երեկ գիշերը ադրբեջանական կողմը երկու զոհ է ունեցել: Հայկական կողմի կրակից զոհվածներից մեկը լուսարձակող է եղել, մյուսը՝ դիպուկահար: Նրանք փորձել են մոտենալ ուղղաթիռին: Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները այս մասին հաղորդելիս մեկ զոհի մասին են խոսել:

Մեծերը` Աստծո մասին…

“Դժվարությունների մեջ Աստվածաշունչը մեզ առաջարկում է ուրախություն եւ մխիթարություն, Աստվածաշունչն առաջարկում է հաղթանակ գայթակղությունների հանդեպ, Աստվածաշունչը մեզ առաջարկում է իմաստություն եւ ղեկավարություն անվստահության հանդեպ: Քրիստոսը մեզ առաջարկում է մեղքի թողություն եւ մահվան փոխարեն հավիտենական կյանք: Ես ընդունում եմ Նրա կանչը”:   Ալֆրեդ Նոբել, շվեդ քիմիկոս, դինամիտի գյուտարար Henaran.am-ը իր  ընթերցողին է ներկայացնում հանրահայտ մարդկանց տեսակետը,մեկնաբանությունը […]

Օլիգարխը չի կարող ընդդիմություն դառնալ /վիդեո/

՛՛Օլիգարխը չի կարող ընդդիմություն դառնալ: Ո՞նց կարող է ՀԱՕԿ-ի նախագահը ընդդիմություն լինել, կամ երկրորդ քաղաքի՝ Գյումրու  քաղաքապետը՝ ԲՀԿ-ական ՛՛,-մեզ հետ զրույցում ասաց ՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Գիմիշյանը պատասխանելով մեր հարցին, ըստ որի ոչ իշխանական կամ ընդդիմադիր եռյակը անցել է գործողությունների հստակեցված գրաֆիկի (Միասնական գրասենյակներ և այլն ….)  ու դրան ի՞նչ կհետևի՝ ասաց.՛՛Ինչպես ասեցիք՝ ո՛չ […]

Թատրոն է /վիդեո/

՛՛Արարատ-73՛՛-ի ֆուտբոլիստ, մարզիչ Արկադի Անդրեասյանը հետևում է Հայաստանի թե՛ արտաքին և թե՛ ներքաղաքական գործընթացներին: Մեզ հետ զրույցում լեգենդար ֆուտբոլիստը նշեց, որ չնայած հետևում է, բայց հանրահավաքների չի մասնակցում.՛՛Թատրոն է, իսկ ես հարցերին ռեալ եմ նայում՛՛,-ասաց Անդրեասյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Կարտոֆիլի գինը բարձրացել է կրկնակի, իսկ կաղա՞մբը…./վիդեո/

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել էր, որ եղանակային կտրուկ փոփոխություն կլինի: Սա ստիպեց գյուղացիներին ժամանակից շուտ հավաքել բանջարա-բոստանային որոշ կուլտուրաներ : Ըստ շրջանառվող լուրերի՝ չնայած եղանակը չցրտեց, բայց հավաքված բերքը կարող է փչանալ: Հետևանքը կլինի այն, որ ձմռանը կրկնակի կամ անգամ եռակի կթանկանա կաղամբը, շաղգամը և այլ մթերքներ: Մեզ հետ զրույցում՝ ՛՛Սպառողների ազգային ասոցիացիայի՛՛ փոխնախագահ, մոնիթորինգի […]

Վահե Հակոբյանն ազատվեց

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, իր դիմումի համաձայն, վարչապետի որոշմամբ Վահե Հակոբյանն  ազատվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետի պաշտոնից: Նշենք, որ նա Սյունիքի նախկին մարզպետն էր: Henaran.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Վահե Հակոբյանը կառավարությունում է: Ըստ շրջանառվող լուրերի նա առաջիկայում այլ պաշտոնի է նշանակվելու:

Գետաձին 12 դպրոցականների է սպանել

Օրերս ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Նիգերիայում: 12 դպրոցականներ նավակով հատելիս են եղելՆիգերիայի մայրաքաղաքը երկու մասի բաժանող գետը, երբ գետաձին հարձակվել է նավակի վրա եւ խորտակել այն, հայտնում է Вести.Ру-ն: Արդյունքում 12-13 տարեկան 12 աշակերտ է մահացել՝ յոթ աղջիկ եւ հինգ տղա: Փրկարարներն արդեն հանել են երեխաների դիերը գետից:

՛՛Ինձ չի հետաքրքրում, թե ինչ պրոբլեմներ դու ունես, իշխանությո՛ւն՛՛

Henaran.am-ի հետ հարցազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն անդրադառնում է ոչ իշխանական ուժերի 12 կետերից բաղկացած պահանջին, նախագահ Սերժ Սարգսյանի հորդորին՝ վերանայել այդ պահանջները, այդ քայլն անելու պատճառներին: ՛՛Հասարակությունն ուզում է դրական փոփոխություններ, այս-այս հարցի լուծումը, և իշխանությունը պետք է հետևի, թե ինչ է ուզում ժողովուրդը, լսի ժողովրդի ձայնը, ոչ թե ընդդիմության առաջնորդների, ովքեր մի բան են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի