21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր Ողջույնի համաշխարհային օրն է

Այսօր` նոյեմբերի 21-ին, նշվում է Ողջույնի համաշխարհային օրը /World Hello Day/: Այն հորինել են ամերիկացի եղբայրներ Մայքլ և Բրայան Մաքկոմակները` Եգիպտոսի և Իսրայելի միջև սառը պատերազմի տարիներին: Եղբայրների մտահղացմամբ` Եգիպտոսի և Իսրայելի միջև հակամարտության օրերին այս տոնն ուղղված էր միջազգային լարվածության ուժեղացման դեմ: “Անհրաժեշտ է հասարակ, բայց արդյունավետ միջոց”,- որոշեցին եղբայրներն ու ողջույնի նամակներ ուղարկեցին […]

Համաշխարհային մամուլը` Սպիտակ տանը հայ որբերի գործած գորգի ցուցադրման մասին

Նոյեմբերի 18-ին ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում, Սպիտակ տան այցելությունների սրահում ցուցադրության դրվեց հայ որբերի գործած գորգը, որը 1925 թվականին նրանք նվիրել էին ԱՄՆ նախագահ Քելվին Քուլիջիին՝ ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականներին օգնելու համար, գրում է interpress.am-ը: Այս ցուցադրությունը հնարավոր դարձավ ամերիկահայ կազմակերպությունների և ամերիկացի կոնգրեսականների համատեղ երկարատև և համառ ջանքերի շնորհիվ: Համաշխարհային և հատկապես ամերիկյան մամուլը անդրադարձավ […]

Մրցանակներ՝ լավագույն ստեղծագործողներին

Նոյեմբերի 21-ին ամփոփվեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի կողմից երիտասարդական տոների առթիվ կազմակերպված «Մի կտոր կրակ» խորագրով երիտասարդ արվեստագետների ցուցահանդես-մրցույթի արդյունքները։ Ցուցահանդես-մրցույթին ներկայացված էին մոտ 150 երիտասարդի ավելի քան 220 գեղանկարները, գրաֆիկական գործերն ու քանդակները։ Նկարիչների միության անդամներից բաղկացած ժյուրին «Լավագույն նկար» անվանակարգում հաղթող ճանաչեց Արամ Ենգիբարյանին, […]

Մենք շուտով կունենանք պայթյուն Վրաստանում. Աշոտ Մանուչարյան /վիդեո/

՛՛Հայաստանի ներքին կյանքը ցավալիորեն թմբիրի մեջ է, որովհետև այն ամենը ինչ՝ կատարվում է առօրյա կյանքում, ինչ-որ կուսակցություններ, ինչ-որ խմբեր , ինչ-որ հայտարարություններ և այլն, դա բացարձակապես չի համապատասխանում այն իրավիճակին,  որում գտնվում է աշխարհը և այդ աշխարհից եկող մարտարավերների շրջանակներում՝ մենք ներքին հսկայական մարտահրավերներ ունենք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՛՛ Ղարաբաղ՛՛ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: […]

“Երկխոսություն” ասելիս պետք է զգույշ լինել

Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “”Երկխոսություն” հասկացությունը գործածելիս քաղաքական գործիչները պետք է առավել զգույշ լինեն՝ անհարմար իրավիճակների մեջ չհայտնվելու համար: Եթե կա նախապայման, վերջնագիր, սպառնալիք, ապա դժվար է խոսել “երկխոսություն” հասկացության մասին ու ըստ այդմ՝ “բարի կամքի դրսևորման մասին”: Երկխոսության պատրաստակամությունը դրսևորվում է ոչ թե առաջինն այդ մասին հափշտապ հայտարարելով, այլ այդ […]

Վանաձորի երիտասարդները ծանոթանում են հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներին

«Արծվաշեն և որդիներ» հայրենակցական հասարակական կազմակերպությունը «Զինվորը չի մեռնում» ծրագրի շրջանակներում հանդիպումներ է ունենում Վանաձորի կրթական հաստատությունների սաների հետ՝ վերջիններիս ծանոթացնելով Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսների սխրանքներին։ Նոյեմբերի 20-ին հերթական հանդիպումը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում էր։ Միջոցառմանը ներկա էին «Արծվաշեն և որդիներ» հայրենակցական ՀԿ-ի նախագահ Յուրա Ղուլյանը, «Երկրապահ» կամավորականների միության Լոռու մարզային […]

Հայերը հերթում սպասում են. թուրք գեներալ

Թուրք պահեստազորի գեներալ Հալդուն Սոլմազթուրքը խոսել է 2015-ին Թուրքիայի առջև ծառացած խնդիրների մասին:  Վերջինիս խոսքերով 2015-ի հունիսին Թուրքիայում կայանալիք համապետական ընտրությունները Արևմուտքի համար լավ առիթ են իշխանություններին պահանջներ ներկայացնելու ու ինչ որ բաներ ստանալու համար, քանզի ընտրությունները իշխանությունների համար երերուն շրջան է, գրում է Ermenihaber.am-ը:  Ըստ գեներալի՝ այդ պատճառով էլ  Արևմուտքը ցանկանում է մինչև ընտրությունները […]

Ամեն ինչի հիմքում մարդն է

Նույնիսկ եթե մարդիկ պարտք են պետությանը, պարտքերի համար նրանց փողոց վտարել չի կարելի,  գույքը օտարելուց առաջ պետք է նախ այդ մարդկանց սոցիալական խնդիրը  պետք է լուծել, ինչ որ փոխհատուցում առաջարկել: Այս մասին, կառավարության  վերջին նիստի ընթացքում հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա պահանջել է օրակարգից հանել «Պետական գույքն օտարելու մասին» որոշման նախագիծը, ըստ որի Երևանի […]

Հավատով դեպի՝ տրանսպորտային նորամուծություն

Գործարար Վահե Պետրոսյանի մտահղացմամբ կարելի է ստեղծել նոր հասարակական տրանսպորտային միջոց, որը մի քանի անգամ էժան է տաքսուց, էական առավելություն ունի երթուղայինների նկատմամբ: “Ես առաջարկում եմ տրանսպորտային միջոցների վրա տեղադրել վազող տող, որի միջոցով քաղաքացիներին կտեղեկացվի, թե տվյալ մեքենան որտեղից ուր է գնում եւ քանի ազատ նստատեղ ունի: Մենք ինտերներտի միջոցով կտեղեկացնենք հաճախորդին, թե տվյալ […]

Մահացել է Եվրոպայի ամենահարուստ կանանցից մեկը

Օրերս 88 տարեկան հասակում մահացել է Եվրոպայի ամենահարուստ կանանցից մեկը, իսպանուհի հերցոգուհի Ալբան:   Նշվում է, որ հերցոգուհին մահացել է նոյեմբերի 19-ին, կարճատեւ հիվանդությունից հետո, հայտնում է Газета.Ru-ն: Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` հերցոգուհին ամենից շատ տիտղոսներն ուներ աշխարհում, նրա ամբողջական անունը հնչում է հետեւյալ կերպ` Մարիա դել Ռոսարիո Կաետանա Ալֆոնսա Վիկտորիա Էուխենիա Ֆրանսիսկա Ֆիտց-Ջեյմս Ստյուարտ-դե-Սիլվա: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի