17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դուբինկեքով ծե՞ծ ենք ուտելու. բախում ոստիկանության եւ ՛՛նաիրիտցիների՛՛ միջեւ/վիդեո/

Այսօր առավոտից լարված իրավիճակ է ստեղծվել ՛՛Նաիրիտի՛՛ դիմաց : Մոտ 500  ՛՛նաիրիտցիները՛՛ շարունակում բողոքի անհամաձայնության ակցիան: Հիշեցնենք, երեկ նրանք նախագահականի մոտ էին: Աշխատակիցները պահանջում են 18 ամիս չվճարված աշխատավարձերը եւ աշխատանքից ազատման գործընթացի դադարեցում: 

Նրանց չի բավարարել նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի խոստումը, որ մինչև դեկտեմբերի 15-ը կվճարվի աշխատողների մեկ ամսվա աշխատավարձը: 

Բողոքավորները փորձեցին փակել ճանապարհը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Նրանք ակտիվիստներին համոզում էին՝ չգնալ այդ քայլին: ՛՛Որ փակենք՝  դուբինկեքով ծե՞ծ ենք ուտելու՛՛,-հարցրեց բողոքավոր տղամարդկանցից մեկը:

Ավելի ուշ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, թե ՛՛նաիրիտցիներն՛՛ իրենց 2 ամսվա աշխատավարձը կստանան: 

Մանրամասները՝ տեսանյութում :

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ