20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սիրիահայերի համար

Սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մի շարք ծրագրեր  են կյանքի կոչվել: 2014 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին սիրիահայ սոցիալապես  անապահով  129 ընտանիքի տրամադրվել է դրամական աջակցություն: Կենցաղային իրեր, հագուստեղեն, կոշկեղեն, գրենական պիտույքներ են հատկացվել  580 ընտանիքի, այդ թվում՝ ՛՛Էրեբունի-Երևան 2796՛՛ սոցիալական ծրագրի  շրջանակում 79 ընտանիքի տրամադրվել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա: Պարենային աջակցություն է ցուցաբերվել 302 ընտանիքի:

Երևանի զբաղվածության ծառայության տարածքային կենտրոններում հաշվառվել է  93 սիրիահայ: Կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել  83 քաղաքացի:

Թվով 49 ընտանիքի տրամադրվել են պետական նպաստներ:  Սոցիալական ծառայության տարածքային բաժիններում փաստագրվել է 32 սիրիահայ, նպաստի իրավունք է ձեռք բերել 24 ընտանիք,  հրատապ օգնություն է նշանակվել 8 ընտանիքի, 17 սիրիահայի տրամադրվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ: Ամառային ճամբարներում հանգստացել  է 23 երեխա: Ընդհանուր առմամբ, հիմնականում արտահերթ հիմունքներով, Երևանի  թվով 35 ՆՈՒՀ-եր է ընդունվել նախադպրոցական տարիքի  123 երեխա, քաղաքապետարանի ենթակայության թվով 80 դպրոցներում սովորում է 451 աշակերտ, Ալ. Սպենդիարայանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ 34 երեխա:

Սիրիահայ երեխաները մշտապես մասնակից են դարձել մշակութային տարբեր միջոցառումների, անվճար այցելել են թանգարաններ և մշակութային այլ օջախներ.

Նշված ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ է դիմել շուրջ 2230 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ