Ու կրկին Շուշանի մասին…
facebook-ի օգտատեր Գևորգ Գրիգորյանը իր տարեգրքում անդրադարձել է երգչուհի ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի դեմ տրամադրվածության հարցին, մասնավորապես կիսվելով.
՛՛Երեկ ՀՀ ԱԺ-ն վավերացրեց ԵՏՄ պայմանագրին ՀՀ անդամակցության պայմանագիրը: Դեմ էին ընդամենը յոթ պատգամավոր: Դրսում, ինչպես և սպասելի էին, կային հակառուսական տրամադրություններով պրոֆեսիոնալ ակտիվիստներ …. կարծես թե ամեն ինչ իր ձևի մեջ էր, բոլորը տեղում էին ու վարագույրն էլ բարձրացավ ու իջավ ըստ սցենարի, հավանաբար /դե մի թեթև աղմուկ պիտի ելներ թե չէ/: Բայց այս ամենի մեջ մի վատ բան եղավ:
Ակտիվիստները էլի տեսան Շուշանին` երգչուհի ՀՀ ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին ու սկսեցին երգել կամ վանկարկել ՛՛Երազ իմ երկիր Ռուսաստան՛՛ ու էլի այլ տհաճ բառեր: Լավ մի հարց` ինչու Շուշանը, ինչու հենց Շուշանը: Հանրապետական խմբակցությունը կարծես թե կին պատգամավորների պակաս այնքան էլ չունի: Ինչու հենց նրան էլի թիրախավորեցին: Ինչու ոչ ասենք Հերմինե Նաղդալյանը կամ մեկ ուրիշը:
Չեմ խոսի, որ նույն հաջողությամբ կարելի էր նաև ԲՀԿ-ական կին պատգամավորներին թիրախավորել, կամ այլոց: Ուղղակի երևի Շուշանն ամենախոցելին է: Ու գիտեք ինչու: Եթե ասենք ԲՀԿ-ականի թիրախավորեին, հաստատ ԲՀԿ-ն իր ողջ ակտիվով կհարձակվեր գոնե միայն օնլայն տիրույթում ու կպաշտպաներ, մինչդեռ Շուշանի հարազատ կուսակցությունից ոչ մի ձայն, ոչ մի ծպտուն դուրս չեկավ տիկին Պետրոսյանին պաշտպանելու համար:
Մտածելու առիթ է …՛՛,-գրել է Գրիգորյանը: