20 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միայն թե սթափվենք

Տերը ողորմում եւ համբերում է, սպասելով մեր դարձին, իսկ եթե մեղանչում ենք, համբերում է, սպասելով մեր ապաշխարությանը, եւ եթե ընկնում ենք, ամոթ չի համարում ընդունել մեզ նորից: Միայն թե սթափվենք, ձեռք բերենք բարեխոհություն, շուտափույթ եւ անկեղծորեն դառնանք դեպի Նա՝ հայցելով Նրա օգնությունը: Սուրբ Մակար

Ոստիկանը գնդակահարել է երեխային

ԱՄՆ-ի Քլիվլենդում ոստիկանը սպանել է խաղալիք ատրճանակով խաղացող 12-ամյա տղային: Ոստիկանությունից ավելի ուշ պարզաբանել են, թե հաղորդագրություն են ստացել, որ երեխան խաղահրապարակում մարդկանց ուղղությամբ զենք է թափահարում, հայտնում է РИА Новости-ն: Տղամարդը զանգահարել է փրկարար ծառայություն եւ հայտնել է, որ տղան ենթադրաբար կեղծ ատրճանակով վախեցնում է այգու անցորդներին: Ոստիկանների խոսքով՝ սպան երեխայի վրա կրակել է […]

10 միլիոն ենք, բայց տասնապատիկ ավել ենք

Տեր ենք: Կրկին Բուխարեստում եմ: Ամեն անգամ կարմիր թելով բոլոր զրույցներում և հանդիպումներում անցնում է հայկական համայնքի թեման : Անհուն հպարտություն ես զգում հայրենակիցներիդ համար, որոնց կշիռը, լուման, քաշը անգնահատելի հավելյալ արժեք են ստեղծում ազգային իքնազգացողության համար: Մարդիկ, որոնք հայ են մեզ և քաղաքացի` իրենց երկրների համար: Որոնք նախարար, պատգամավոր, գրող, հրապարակախոս, տաքսիստ, ոսկերիչ, ուսանող և […]

Տեղումնառատ եղանակ

Հանրապետության տարածքում նոյեմբերի 25-ին, 27-29-ին շրջանների մեծ մասում, 26-ին առավելապես արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում և լեռնային գոտիներում` ձյան տեսքով: Քամին` հյուսիս-արևելյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում` նոյեմբերի 25-ին, 27-29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:Նոյեմբերի 26-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

Ընդամենը 48 ժամ զորակոչված Նորայրի մահվան համար ծնողների պահանջը մեկն է՝ արդարադատություն.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է. Օրերս Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվեց 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանի՝ 2012-ին տեղի ունեցած մահվան գործով դատավարությունը: Նորայրի ծնողների պահանջը մեկն է՝ արդար դատավարություն և մեղավորներին պատիժ: Նրանք վստահ են, որ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու դեպքում Նորայրը հաստատ հիմա ողջ և առողջ իրենց կողքին […]

Արգելափակվել են բեռնատարներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են և չեն կարողանում շարունակել ընթացքը. ավտոմեքենաներն արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ”Չարենցավան ՃՇՇ” ՓԲԸ-ի աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

Կներես՝ ասաց Սերժ Սարգսյանը /վիդեո/

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Ադրբեջանի կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի օդաչուների հոգեհանգստի արարողությանը հարգանքի տուրք է մատուցեկ նաեւ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա զոհված օդաչուներից մեկի մորից ներողություն խնդրեց՝ “կներես, որ չկարողացանք փրկել”:

Հետեւենք սրտի պարզությամբ. մեծերը Աստծո մասին

Անգլիացի գրող, 19-րդ դարի անգլիական արձակի մեծագույն դեմքերից մեկը,համաշխարհային գրականության դասական Չալզ Դիքենսի խոսքով, ինքը  հոգին ,շունչն ու մարմինը հանձնել է Աստծո ողորմածությանը՝ապավինելով Քրիստոս փրկչին: Որդուն ուղղված նամակում նա գրել է. “Քեզ համար ընտրածո գրքերի շարքում ես զետեղել եմ ավետարանը….Իմացիր, ընկեր իմ, որ այն երբեւէ հրատարակված եւ հրատարակվելիք գրքերից ամենակատարյալն է:Այն ուղղակի Քրիստոսից է բխում: […]

Բետոն Տիգրանը պատերազմից հետո օպերային թատրոնի բեմում է /վիդեո/

Պատերազմի տարիների գնդացրորդ էր: Հավատամքը մեկն էր՝ ազգ ու հայրենիք: Իր կյանքի մասին չէր անհանգստանում, ձայնը չէր խնայում: Պետք եղած պահին՝ երգում էր ու ոգևորում տղաներին: Ազատամարտիկ ՛՛Բետոն՛՛ Տիգրանը՝ այսօր արդեն իր տաղանդը արտահայտում է օպերային թատրոնի բեմում՝ բարիտոն է: Տիգրան Դավթյանը մեզ հետ զրույցում հիշեց և վերապրեց  պատերազմի տարիները: Նա սիրով մի երգ նվիրեց […]

Հեյդարի թոռնիկները թող իմանան, որ արծիվները լեռներում են ծնվում /վիդեո, ֆոտո/

Երեւանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում է տեղի ունենում Ադրբեջանի ԶՈւ կողմից խոցված ուսումնավարժական ուղղաթիռի անձնակազմի անդամների հոգեհանգստի արարողությունը: Ավիացիոն զորամասի մայոր Գոռ Ղազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանաչել է երեք տղաներին էլ:  ՞Բոլորին էլ ճանաչել եմ, դժվար է ինչ-որ բան ասել, բայց դժվարությունները հաղթահարելու համար են: Սերգեյը հրաշալի մարդ էր, Ազատն ու Սարգիսը եւս, երկուսն էլ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի