24 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ եւ կիպրոսցի ժողովուրդներին կապում են ընդհանուր պատմությունն ու արժեքային համակարգը.Էդուարդ Շարմազանով

Նոյեմբերի 19-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ վերոնշյալ հանձնաժողովի անդամներ Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը, Կորյուն Նահապետյանը եւ Հունաստանում, համատեղության կարգով […]

Տրանսպորտային միջոցներն ավելի արդյունավետ կհամագործակեն ՄՄ երկրների հետ

Գործադիրը համաձայնություն է տվել ՛՛Տրանսպորտային միջոցի անձնագրի (ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի և այլ տիպի տեխնիկայի անձնագրի միասնական ձևերի ներդրման էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին՛՛ 2014թ. օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու արձանագրության կնքման առաջարկությանը: Արձանագրության ստորագրմամբ Հայաստանը կմիանա համաձայնագրին, ինչը հնարավորություն կտա տրանսպորտային միջոցների ոլորտում առավել արդյունավետ համագործակցել Մաքսային միության անդամ երկրների հետ:

ԲՀԿ պատգամավորի ավտոմեքենայից գողացել են կուսակցական կարևոր փաստաթղթեր

ԲՀԿ կուսակցության պատգամավոր  Վահե Էնֆիաջյանը համացանցով հայտարարություն է տարածել. ՛՛Անհայտ անձինք իմ ծառայողական ավտոմեքենայի ապակին կոտրելով՝ գողություն են կատարել: Ավտոմեքենայից գողացել են կուսակցական կարևոր փաստաթղթեր, գումար կամ այլ իրեր չեն գողացել՛՛,-հայտնել է Էնֆիաջյանը:

ԵԱՀԿ-ն խթանում է ոստիկանության բարեփոխումների գործընթացը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի 2014թ. – Ոստիկանության բարեփոխումը՝ որպես քրեական արդարադատության խթանման միջոց՝ դա է ԵԱՀԿ-ի կողմից հրատարակված նոր ուղեցույցի թեման, այն այսօր ներկայացվեց Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի անձնակազմին և ուսանողներին: Ուղեցույցը պարունակում է գործնական միջոցառումների կոնկրետ օրինակներ առ այն, թե ինչպես ոստիկանության բարեփոխումների շրջանակում բարելավել համագործակցությունը քրեական արդարադատության տարբեր ինստիտուտների, համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև անվտանգության […]

Կստեղծվի 170 աշխատատեղ՝ 135-145 հազար դրամ միջին աշխատավարձով

ՀՀ կառավարությունը ”Պրոգրես ագրո” ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2017թ. նոյեմբերի 3-ը: Ընկերությունը Կոտայքի մարզում կառուցում է 16 հա ջերմոցային տնտեսություն՝ այդ նպատակով ներդնելով շուրջ 7.8 մլրդ դրամ: Եվրոպական սարքավորումներով նախատեսվում է տարեկան թողարկել մոտ 1.6 մլրդ դրամի արտադրանք, որի գերակշիռ մասը […]

Նախորօք հայտարարված ՛՛Դիմադրություն է ցույց տվել ոստիկանների նկատմամբ՛՛ ձերբակալվածը հացադուլ և ջրադուլ է հայտարարել

Հայտնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը այցելություն կատարելով ՀՀ ոստիկանության Արմավիրի ՄՎ Արմավիրի ՁՊՎ հանդիպել է ձերբակալված Դ. Ա. Հարությունյանին: Առանձնազրույցի ընթացքում պարզվեց, որ ձերբակալվածը ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելու րոպեից 17.11.2014թ-ին ժամը 08.50-ից հայտարարել է հացադուլ և ջրադուլ: Հացադուլ և ջրադուլ […]

Գործարարը կանգառում սպանել է գիտնականի՝ նկատողության համար /վիդեո/

Եկատերինբուրգի կենտրոնում գործարարը կրակել է երկու գիտնականների վրա, որոնք նրան նկատողություն են արել՝ մեքենան սխալ վայրում կայանելու համար, հաղորդում է ТАСС գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել կանգառում: Գործարարը մեքենան կայանել է հենց հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառում, ինչի համար այնտեղ կանգնած երկու գիտնականներ Օլեգ Շեպատկովսկին եւ Վլադիմիր Կուզնեցովը նկատողություն են արել վերջինին: Գործարարն անմիջապես հանել […]

Մեզ հայտնի է այն գինը, որ դուք վճարում եք ձեր աջակցության համար.Յանակիս Օմիրուի

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուի ելույթը ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՛՛Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ պարոն Գալուստ Սահակյանի ջերմ հրավերով պաշտոնական այցով գտնվել բարեկամ Հայաստանում եւ ելույթ ունենալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, ինչի համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ: Վստահ եմ, […]

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է ԿԽՄԿ

Նոյեմբերի 18–ին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը, խնդրելով միջնորդել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների որոնման և դուրս բերման հետ կապված գործողությունների անցկացման հարցում։

Դաշնակցությունը կոչ է անում…

Կ Ո Չ  Սիրելի հայրենակիցներ, 2014թ նոյեմբերի 27-ին  ՛՛Հայաստան՛՛ Համահայկական Հիմնադրամն իր տարեկան ավանդական դրամահավաքի հեռուստամարաթոնով շարունակելու է անցյալ տարի սկզբնավորված Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմանն ուղղված նվիրատվությունների ծրագիրը: Հատկապես վերջին ամիսների Ադրբեջանի անթաքույց թշնամական գործողությունները, պատերազմի նախապատրաստական ջանքերը եւս մեկ անգամ փաստում են հիմնադրամի` Արցախի անվտանգությանն ու զարգացմանը միտված ջանքերի կարեւորությունն ու այժմեականությունը: Այլընտրանքային եւ ռազմավարական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի