17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պաշտպանությունը` Ռուսաստանին, սիրտն ու հոգին` Ամերիկային

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին ”Հայաստանի ժողովրդական նախաձեռնության” անդամները: Վերջին օրերի ֆինանսատնտեսական ճգնաժամը ֆիզիկական գիտությունների դոկտոր Աշոտ Գևորգյանը պայմանավորում է նախեւառաջ տեղական պատասխանատու ինստիտուտների կախվածությամբ. գլխավոր պատճառն այն է, որ Կենտրոնական բանկն անկախ չի գործում, ենթարկվում է Համաշխարհային բանկին ու Արժույթի միջազգային հիմնադրամին: ”Ռուբլու անկումն այդքան էլ մեծ ազդեցություն չուներ ստեղծված իրավիճակի վրա, որքան վերոնշյալը”:

Նախաձեռնության անդամ Կարլեն Ալեքսանյանը նշեց, թե դեմ չեն Արևմուտքին: “Մենք կապված ենք Ռուսաստանի հետ: Մեր պաշտպանությունը, տնտեսությունը տրամադրել ենք Ռուսաստանին, իսկ հոգին ու սիրտը`Ամերիկային: Նախաձեռնության անդամները համոզված են` պետք է մեր կառավարիչներն անկախ լինեն: Լրագրողների դիտարկմանը, թե ակնհայտ ուղղորդում ունեն դեպի Մոսկվան, Աշոտ Գևորգյանը հավելեց` Ռուսաստանին էլ ենք քննադատում. Ռուսաստանը փողը սարքել է Աստված:  

Շինարար-ինժեներ Գառնիկ Սարգսյանն էլ դիմեց ընդդիմությանը. ”Քաղաքական գործիչները ժողովրդին պատմում են իրենց ցավի մասին: Մի պատմեք, գտեք լուծումը. ժողովուրդը ձեզնից լավ գիտի իր ցավոտ տեղերը, որեւէ  լուծում տվեք”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ