01 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ես չեմ սպասում, որ տրանսպորտի գինը թանկանա.Գ. Բեգլարյան

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ այս տարվա ընթացքում միջմարզային տարնսպորտը չթանկացավ: Նա հույս հայտնեց, որ 2015-ին ևս տրանսպորտը չի թանկանա: Նախարարը նաև անդրադարձավ լուրերին, թե իրեն է պատկանում ՛՛Մետքասը՛՛, ինչպես նաև ունի այլ սեփականություններ: Մանրամասները՝ տեսանյութում:

Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է

Արդարադատության նախարարարության  ԴԱՀԿ ծառայությունը Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ դեկտեմբերի 26-ին երեխաների համար կազմակերպել էր տոնական միջոցառում: Արդեն գեղեցիկ ավանդույթի վերածված այս միջոցառմանը մասնակցում էին 1-12 տարեկան երեխաներ, որոնց ալիմենտի բռնագանձման եւ ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է Ծառայությունը։    Փոքրիկների համար կազմակերպվել էր հեքիաթների հերոսների մասնակցությամբ շոու-ծրագիր, այնուհետ նրանք նվերներ են ստացել […]

Գումի շուկայի դիմացի կարմիր գծերը չեն քաշվելու. Գ. Բեգլարյան /վիդեո/

՛՛Գումի շուկայի դիմացի կարմիր գծերը երբեք չեն լինելու՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչու Գումի շուկայի դիմաց կարմիր գծերը չեն արվում: ՛՛Սյն սեփական տարածք է, ու քաղաքապետարանը կարմիր գծեր քաշելու իրավունք չունի, նրա հարկերն օրինական հարկվում  են բոլոր ատյաններում՛՛,-նշեց նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

Բելգիան՝ Գյումրիին /վիդեո/

Գյումրու վագոն-տնակներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին ու երեխաներին ամանորյա նվերների ու սննդամթերքի տրամադրման հերթական բարեգործական ակցիան հնարավոր դարձավ իրականացնել, Բելգիայի հայազգի մի խումբ երիտասարդների աջակցությամբ: Անօթեւան ընտանիքների մասին պատմող մեր տեսանյութերը դիտելուց հետո, երիտասարդները որոշել էին դրամահավաք կազմակերպել: Ուշագրավ է, որ գյումրեցի իր հասակակիցներին, ամանորա նվերներ էր ուղարկել անգամ 7-ամյա մի աղջնակ: Բարեգործական ձեռնարկին նյութական […]

Կներեք, Եվրոպայում Սուրբ ծնունդը դեկտեմբերի 25-ին է /վիդեո/

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ճիշտ է համարում և չի ընդունում քննադատությունները, որ 2015 թվականի առաջին աշխատանքային օրը հունվարի 12-ն է: Ըստ նրա՝ այսպես, թե այնպես այդ օրերի ընթավքում չենք աշխատում, մեկ օր Սուրբ ծնունդն է, հետո մեռելոցը: Դիտարկմանը, թե ինչու են Եվրոպայում երեք օր հանգստանում, նա ասաց. ՛՛Կներեք, Եվրոպայում Սուրբ ծնունդը դեկտեմբերի 25-ին է”:

Չեմ ընդունում անձնական վիրավորանքների և պիտակավորումների ձեռագիրը. Սերժ Սարգսյան /ֆոտո/

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Սերժ Սարգսյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է ընդունելությանը մասնակցող լրագրողներին և ի դեմս նրանց՝ Հայաստանի բոլոր լրագրողներին ու լրատվամիջոցների աշխատակիցներին, մաղթել առողջություն և հաջողություններ, խաղաղ ու երջանիկ տարի. ՛՛Հարգելի՛ լրագրողներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ […]

Աշոտյանը հուզվել է

 ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. “Հարյուրավոր տոնական բացիկների եւ շնորհավորանքների շարքում այս մեկն առանձնանում է: Այս տարի մարտ ամսին հանրությունն իմացավ մի աղջկա մասին, ով ուզում էր շարունակել իր կրթությունը, սակայն բազմաթիվ խնդիրների պատճառով չէր կարող դա անել: Այդ տասնամյա աղջնակի` Ինգա Դունամալյանի, խնդրանքը շնորհիվ Arman Suleymanyan-ի հասավ ինձ: […]

Որպեսզի վարորդները խաղեր չտան /վիդեո/

”3 օր առաջ մենք ունեցանք նաև լավ առաջարկ՝ հնարավոր է պետական կոնկրետ մոտեցում ցույց տանք, հասարակական կամակերպության հետ համատեղ վարկավորենք, կազմակերպությունը հաշվիչներ ներմուծի, կոնկրետ պարտադրենք այն մեքենարները, որ ունենան լիցենզիա, ունենան այդ հաշվիչները, որ վարորդները այս կարգի խաղեր իրենց քմահաճույքով չանեն՛՛,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն՝ անդրադառնալով վերջին օրերին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի