23 Հունիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավանդատուները “պաշարել” են բանկերը

Ֆինանսական շուկայի անկառավարելիությունը ցայտնոտի մեջ է գցել այն ավանդատուներին, ովքեր դոլարային ավանդ ունեն: ՀՀ բանկերում դոլարային ավանդներ ունեցող քաղաքացիները հետ են պահանջում իրենց ավանդը: Բանկերը հրաժարվում են տրամադրել ավանդները` հղում անելով օրենքին` դիմում գրել եւ մի քանի օր սպասել:

”Զգուշացեք՛՛

Արդեն ամիսներ ի վեր Հայաստանի տարբեր մարզերում “Եհովայի վկաներ” կազմակերպությունը տեղադրում է ստենդներ իրենց կազմակերպության “հոգևոր գրականությամբ”, որն անվճար բաժանում են անցորդներին։ Գրականության բաժանման հիմնական նպատակն է նոր անդամներով հարստացնել “Եհովայի վկաներ” կրոնական կազմակերպության շարքերը։ Այս քարոզչության կենտրոններից մեկն էլ Վանաձոր քաղաքն է, որտեղ օրերս մի խումբ քրիստոնյա երիտասարդներ փորձեցին օգտվել օրենքի «շնորհած բարիքներից» և զգուշացնել […]

Շատ լավ ենք ապրում ու մեր երկրում ոչ մի խնդիր չկա. թեժացած կրքեր /վիդեո/

՛՛Անվճար, ես կարողանում եմ և՛ իրավաբանական, և՛ առողջապահական հարցեր լուծել: Որ մտնում եմ ղեկավարների մոտ առանց ճանաչելու ինչ հարցով դիմեմ՝ սիրով օգնում են՛՛,-այսօր կառավարության դիմաց բարձրաձայն հայտարարեց Դոնարա Ալեքսանյանը, ով ներկայացավ որպես ՀԿ ղեկավար: Ալեքսանյանը նշեց, որ մեր երկիրը բոլորովին էլ խեղճ չի. ՛՛Մտնում եմ անապահով տուն, ինձ տալիս սուրճ ու դեսերտ են տալիս: Այդպիսի […]

Եվս մեկ վարկային համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության և KFW բանկի միջև կկնքվի ՛՛Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ՛՛ 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրեր: Ըստ որոշման նախագծի՝ տրամադրվելիք միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը: Մասնավորապես, նշյալ միջոցները բացառապես կօգտագործվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով Ախուրյան գետի վրա 25 մլն մ³ ծավալով Կապսի […]

՛՛Այն ցայտնոտը, որ առկա է շուկայում, կվերանա՛՛ /վիդեո/

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ շուտով ֆինանսական շուկայի լողացող իրավիճակը կկանոնակարգվի, և դրամ-դոլար փոխարժեքը կհասնի իր հին ելման դրության: ՛՛Այն ցայտնոտը, որ առկա է շուկայում, կվերանա, ինչպես նաև ներկրվող ապրանքների պոտենցիալ գնաճը կմեղմվի, որովհետև այն, ինչ մենք տեսանք մեկ շաբաթվա ընթացքում, աննախադեպ թռիչք […]

Թույլ ռուբլին վնասում է հարևան տնտեսությունները

Արևմտյան պատժամիջոցների և նավթի ցածր գների հետևանքով արժեզրկվող ռուսական ռուբլին իր հետ արժեզրկում է նաև հետխորհրդային շատ երկրների ազգային արժույթները, գրում է interpress.am-ը` oilprice.com-ին հղումով: Հարցրեք Գագիկ Ղազարյանին, որը զբաղված է Հայաստանից արտահանումներով: Նա կարողանում էր Ռուսաստանում վաճառել խմիչքներ և պահածոներ ու մեծ օգուտ ստանալ, քանի դեռ ռուբլին ԱՄՆ դոլարի նկատմամբ չարժեզրկվեց 40%-ով: Այսօր ռուբլին […]

Վեց որդով՝ դատարկ սեղանի շուրջ /վիդեո/

Ըստ “Շիրակ կենտրոնի” վառելափայտ էինք տարել Գյումրու՝ սոցիալապես աննկարագրելի ծանր պայմաններում բնակվող ընտանիքներից մեկին, ականատես եղանք , թե ինչպես է վեց մանկահասակ որդիների հայրը վառարանը նետում, իրենց խոնավ խրճիթի միակ գույքի՝ պահարանի, վերջին կտորները:  Հարյուրավոր այլ ընտանիքների նման, նրանց ապրուստի միակ միջոցը կրկին սոցիալական նպաստն է, որը չի բավարարում անգամ կոմունալ ծախսերը փակելու եւ ցամաք հաց […]

Պահանջելու են վարչապետից. իրավիճակը անկառավարելի է

Մի խումբ երիտասարդներ կազմակերպել են բողոքի ակցիա ընդդեմ դրամի արժեզրկման և թանկացումների։ Նրանք պահանջում են կառավարությունից ձեռնարկել հրատապ միջոցառումներ՝ մի քանի օրվա ընթացքում կայունացնելու գները և բացառելու դոլարի սպեկուլյատիվ վաճառքը։ Դեկտեմբերի 19-ին ժամը 13.00-ին կոչ են անում բոլորին լինել Կառավարության շենքի մոտ .՛՛Բոլորս ենք տեսնում, թե ինչպես է դրամը արժեզրկվում, գնաճը անկառավարելի է, ընդ որում, […]

Դատապարտյալների հիվանդանոցից ազատ է արձակվել Յուրի Վարդանյանի որդին

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանի որդին՝  Դավիթ Վարդանյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 4 տարի 6 ամիս ժամկետով, ազատ է արձակվել: Ըստ մամուլի հրապարակումների,  նրա նկատմամբ կիրառվել է պայմանական վաղաժամկետ ազատում: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց քրեակատարողական հիմնարկների վարչության  հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, Վարդանյանն ազատ է արձակվել երեկ: Նա 2  ամիս գտնվել է “Դատապարտյալների հիվանդանոցում”, որտեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի