16 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում 6 հոգու սպանության մեջ կասկածվող զինծառայողի հայրը նրան “տնական տղա է” անվանել /վիդեո/

Գյումրիում օրերս ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը, ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում որդուն բնութագրել է իբրեւ “տնական տղա”: Նա ասել է, որ իրենք 6 երեխա ունեն, եւ Վալերին ամենափոքրն է, հետեւաբար` ամենասիրվածը: Զաբայկալյեի Բալեյ քաղաքում բնակվող Պերմյակովները վախեցել են, թե իրեն տղան ինչպես է ծառայելու բանակում, քանի որ […]

Պերմյակովին հայտնաբերելու գործողությունից դրվագներ /վիդեո/

Համացանցում հայտնված տեսանյութում ներկայացվում են Գյումրիում ոճրագործություն կատարածին՝ Վալերի Պերմյակովին հայտնաբերելու գործողություններից դրվագներ: Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվել են ընտանիքի 6 անդամների դիերը եւ 6 ամսական վիրավոր երեխան, ում տեղափոխել են հիվանդանոց:

՛՛Ու արդյոք սա մի խայծ չէր, որ Հայաստանում էլ կրքեր բորբոքեն, խառնեն իրար՛՛

Գյումրիի պահով շատ մտահոգ եմ:Շատ խեղճ ենք, դրանից եմ նեղվում:Ու դատն էլ, նախաքննությունն էլ կլինի էնպես, ինչպես մեծ եղբայրը կորոշի:Մի տեսակ ես ինձ վաղուց իմ տանը չեմ զգում: Ու արդյոք սա մի խայծ չէր, որ Հայաստանում էլ կրքեր բորբոքեն, խառնեն իրար ու մի ուրիշ սցենարով մայդան սարքեն գլխներիս:Ամեն դեպքում օդը չի հերիքում ու ասելիքս էլ մնում […]

Հրշեջների կարիքը չզգացվեց

Հունվարի 14-ին, ժամը 02.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ 8-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ բնակչին 4-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարների օգնության անհրաժեշտությունը վերացել է քանի որ քաղաքացի Ս. Ա.-ն (ծնվ. 1941թ) բնակարանում մահացել է:

Այդ դուք եք ահաբեկիչ. ԻԼԻՊ անդամի տեսաուղերձը /վիդեո/

Լրագրողները պարզել են, որ ահաբեկիչ Ամեդի Կուլիբալին, ով Փարիզում 4 հոգու սպանեց, մինչ  հրեական խանութի վրա հարձակումը տեսաուղերձ է հրապարակել, որում հայտնել է, որ ԻԼԻՊ տեռորիստական խմբավորման անդամ է,եւ մինչեւ վերջ կգնա` հանուն ահաբեկչության: «Այն, ինչ մենք անում ենք, օրինական է, քանի որ հենց այդպես է պետք: Այդ դուք եք ահաբեկիչներ, որ մարդկանց սպանում եք: Իսկ ես պաշտպանում եմ մեր մարդկանց իրավունքները»,- ասել է ահաբեկիչը: Հանցագործը Ֆրանսիան անվանել է ահաբեկիչ-պետություն, որը սպանում է  մահմեդականներին: Հետեւաբար, նրա կարծիքով, այս երկրի վրա յուրաքանչյուր հարձակում արդարացված է: Նա ասել է նաեւ, որ Կուաշի եղբայրները, ովքեր հարձակվել էին ֆրանսիական  երգիծական շաբաթաթերթի վրա,  իրենց անդամներն են:

՛՛Սա ի՞նչ խենթություն է՛՛

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Կանխվեցին հակառուսական դրսևորումներ’,-ասում է Արմեն Ռուստամյանը՝ Գյումրու ողբերգական սպանության մասին: Սա ի՞նչ խենթություն է: Ո՞վ է կանխել, որտե՞ղ է կանխել, ինչպե՞ս է կանխել մի բան, որ չի եղել: Գուցե ՀՀ ԱԺ պատգամավորներն ուզում էր ասել՝ ՛՛չկանխվեց մի ընտանիքի սպա՞նդ՛՛: Բայց ասել, որ կանխվել է ինչ որ բան, պետք […]

Ծուխ մետրոյում. կա զոհ /վիդեո/

ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնի մետրոյում տարածված ծխի հետեւանքով մեկ մարդ մահացել է, կան տասնյակ տուժածներ: Միջադեպը տեղի է ունեցել մետրոյի ամենաբանուկ կայարանում, ծուխը սկսել է տարածվել ստորգետնյա թունելում:   Ծխահարվելու արդյունքում մի կին է մահացել, ում անձն առայժմ պարզված չէ: Եւս 84 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից մի քանիսը ծանր վիճակում են: Մետրոյի երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել […]

Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է. նա գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երեւանի “Սուրբ Աստվածամայր” բժշկական կենտրոնում վաղ առավոտյան անցկացրել է երրորդ կոնսիլիումը Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով մանկական վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով: Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա: Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում […]

Արմեն Երիցյանը գաղտնի է պահում /վիդեո/

Տարածքային կառավարման և արտակագ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այս տարի նոր պաշտոն ստացավ: Նախկինում նա ղեկավարում էր միայն Արտակագ իրավիճակների նախարարությունը, իսկ հիմա արդեն երկու նախարարություն՝ միավորված մեկում: Կարելի է ասել՝ սուպերնախարար է:  Henaran.am-ը հետարքրվեց՝ արդյոք ՛՛սուպեր՛՛ ձևով է նշելու ամանորը, որտեղ, ինչ նվերներ է պատրաստում և այս տարվա Ձմեռ պապից ինչ է խնդրում նա: […]

Երրորդ Նոր տարին՝ փողոցում. արցունքները հոսեցին /վիդեո/

Գարեգին Նժդեհի զարմուհին՝ Էմմա Սահակյանը արդեն երրորդ անգամ Նոր տարին կդիմավորի Նախագահական նստավայրի մոտ: 78 ամյա կինը գեղեցիկ հիշողություններ ունի, սակայն անողոք ճակատագրի դեմ անզոր է: Էմմա Սահակյանի արցունքները հոսեցին մեր մի հատիկ հարցից, տարեց կինը դեռ հավատում է ամանորյա հրաշքին… Մանրամասները՝ տեսանյութում: Հիշեցնենք, որ Henaran.am-ը Հին Նոր տարուն` այսօր,  կրկնում է Ամանորի օրերին թողարկված ամենահետաքրքիր ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի