18 Մայիսի, Saturday, 2024
KFC

՛՛Գլխավոր քստմնելին դահլիճում չէ՛՛

ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, այսօր ԱԺ հայտարարությունների ելույթի սկզբում անդրադարձավ ընդդիմադիր որոշ պատգամավորների հայտարարություններին՝ նշելով.

“Հարգելի գործընկերներ, ափսոս, որ գլխավոր քստմնելին դահլիճում չէ, և անիմաստ է բացատրել Համահայկական հռչակագիրն ու նրա խորհուրդը մարդկանց, ովքեր նպատակադրված չեն ուզում ըմբռնել այն, ինչը չափազանց հասկանալի է։

Հիմա՝ բուն թեմայի մասին։

Հունվարի 31-ին տեղի ունեցավ անընդունելի մի բան, անընդունելի հասարակական, ազգային, պետական շահի տեսանկյունից։ Բայց գուցե ընդունելի ու այնքան սպասված՝ մեր հակառակորդների ու թշնամիների համար։ Բերձորում տեղի ունեցածը դատապարտելի է երկուստեք։ Ծեծը՝ որպես հարցեր լուծելու միջոց, ոչ մի պարագայում ընդունելի չէ։ Սա անքննելի է։ Բայց լինում են դեպքեր, երբ հրահրում են այդ ծեծը ու հետո սկսում բողոքել վաստակած ապտակի դեմ։

Մենք դարձել ենք չափազանց հանդուրժող, պետության համար արդեն վտանգավորի սահմանին հասնող հանդուրժող։ Այն աստիճան, որ կարող ենք լուռ տանել անգամ սրբապիղծ նախաձեռնությունները, կասկածելի հիմքեր ու կասկածելի նպատակներ, միջոցների մեջ խտրականություն չդնող աղանդավորական տիպի տեռորիստականին շատ նման նախաձեռնությունները։ Այն աստիճան, որ մեր հանդուրժողականությունից սկսել են թևեր առնել, ոգևորվել ու առիթավորվել ամեն տեսակ անխոհեմները, սադրիչներն ու հայրենադավները։

Եթե անկեղծ, ապա որ ինձ թողնեին, հասարակությունից ուղղակի կմեկուսացնեի Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը որպես անկարգությունների ու խուլիգանության թիրախ ընտրածներին։ Ավելին, կարծում եմ՝ նման դիրքորոշում պետք է ունենան բոլոր լուրջ քաղաքական ուժերը:

Երեկ լսում էի այդ շարժման ներկայացուցիչների մամուլի ասուլիսը. ավելի մեծ զավեշտ լսած չկամ. մարդիկ գնում էին Արցախ՝ հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար: Տաղանդավոր գաղափարախոսություն, խոսք չկա: Չեմ կարծում, թե մեր երկրում կգտնվի որևէ լուրջ քաղաքական ուժ, որը կկանգնի նման խունտայի հետևում: Ուղղակի անհնար է, որ լինի. ավելի արագ քաղաքական մահ չի լինում:

Ի՞նչ ասեմ: Ամենաբարձր մակարդակով Արցախի իշխանությունները նախազգուշացրել էին Նախախորհրդարանի անդամներին իրենց պահանջներով մուտք չգործել Լեռնային Ղարաբաղ, առավել ևս, որ այդ պահանջները ոչ մի առնչություն չունեն Արցախի հետ։ Հայկական երկրորդ պետությունն ու նրա բնակիչներն այսօր կանգնած են այլ խնդրի առաջ՝ ամեն օր հերոսական պատումներ կերտելով սահմանին։

Նախազգուշացումները տեղ չհասան, ավելին, շատ լավ կանխազգալով բախումների վտանգը, իրենց հետ տարել էին կանանց ու երեխաներին։ Այստեղ են ասել, կանանց ու երեխաներին հետներդ ինչո՞ւ էիք տարել, որպես վահա՞ն օգտագործեիք։ Պատմականորեն հայ տղամարդուն վայել չէ թաքնվել կանանց ու երեխաների թիկունքում”։  

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ