Իմ ճաշակը պարզ է
Իմ ճաշակը պարզ է, ես հեշտ բավարարվում եմ լավագույնով: Ուինսթոն Չերչիլ
Իմ ճաշակը պարզ է, ես հեշտ բավարարվում եմ լավագույնով: Ուինսթոն Չերչիլ
Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հունվարի 11-17-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Հայաստանը ներկայացնող 12 դպրոցակնները նվաճել են 10 մեդալ` այդ թվում 1 ոսկի, 7 արծաթ և 2 բրոնզ: Սա Ալմաթիում տեղի ունեցած 11-րդ օլիմպիադան էր, որին մասնակցել են 15 երկրների 59 թիմեր` շուրջ 400 մասնակիցներով: Ոսկե մեդալի է արժանացել […]
Տիվայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել մի տղամարդու նկատմամբ, ով կասկածվում է իր երկու մանկահասակ երեխաների սպանության մեջ: Ինչպես պարզվել է, 32-ամյա տղամարդը, լինելով հարբած վիճակում, վիճել է ընտանիքի անդամների հետ: Վեճը հանդարտվել է, եւ երբ բոլորը քնել են, տղամարդը մտել է երեխաների սենյակ ու դանակահարել 8 տարեկան դստերն ու երեք տարեկան տղային: Ապա հանցագործը փախել […]
Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական խոսքը Գյումրիում սպանված ընտանիքի փոքրիկի` Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ և ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր […]
Վերջին օրերին ԶԼՄ-ներում ու սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը լրագրողի հետ զրույցում ասել է, թե հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած է եղել: Ոստիկանությունից հայտնում են, որ Լևոն Երանոսյանը նկատի է ունեցել ոստիկանների վրա քարեր նետող ու բախումներ հրահրող անձանց՝ հաշվի առնելով նրանց ընդգծված ագրեսիվ […]
Իսլանդական Ակրանես քաղաքի երկնքում տեղի լուսանկարիչ Յոն Հիլմարսոնը լուսանկարել է Հիսուսի կերպարը, որը ձեւավորվել էր ամպերից: Լուսանկարիչն ասել է, որ առաջինը պատկերը նկատել է իր 10-ամյա որդին: “Դա ամենագեղեցիկ լույսն էր, որ ես երբեւէ տեսել եմ”,- ասել է լուսանկարիչը:
Երևանի ՛՛Սուրբ Աստվածամայր՛՛ բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Չնայած տեղի և արտերկրի առաջատար մասնագետների կողմից ձեռնարկված վերակենդանացման շարունակական, երկարատև, անընդմեջ միջոցառումներին` ցուցանիշները բարելավել չհաջողվեց, զարգացավ սրտանթային, թոքային, երիկամային անբավարարություն. անդառնալի փոփոխություններ տեղի ունեցան, որը […]
Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են զետեղել հունվարի 17-ին Գյումրիում ռուս սահմանապահների բերման ենթարկելու մասին: Չնայած տեղեկատվությունը մեր կողմից արդեն իսկ հերքվել է, ի լրումն հայտնում ենք, որ կայքէջերում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության շտաբի կողմից անցկացվող ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ՊՊԾ սպայական ջոկի […]
Ինչպես գիտենք վաղը` հուվարի 20-ին, տեղի կունենա ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը, որին ներկա կլինեն մի շարք անհայտ և անիմաստ կառույցներ: Ըստ ԲՀԿ-ի` սա հերթական կոնսոլիդացիոն ալիքն է, որը նախաձեռնում է ԲՀԿ նախագահը: Նրանք մոռանում են, որ ժամանակին խոսում էին Եռյակի անունից և ասում, որ իրենք լիդերի դեր չեն ստանձնել, և ամեն ինչ արվում […]
Հոլանդիայի ֆուտբոլի ներքին առաջնության “Բերենդրեխտ”-“Սխեվենինգեն” հանդիպման ժամանակ զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել: Խաղի մրցավար Վիմ Բրոնսվորտը ի նշան բողոքի` լայն տարածել է ձեռքերը: Հենց այդ պահին մրցավարի կողքով անցնելիս է եղել ֆուտբոլիստ Միտչել վան Գաստելը: Մրցավարի ձեռքքը կպել է ֆուտբոլիստի քթին, եւ արդյունքում 24-ամյա ֆուտբոլիստի քիթը կոտրվել է:





























