13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Ռիչարդ Միլսին ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնն ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ իր գործունեությամբ դիվանագետը կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի խորացմանը: Վարչապետը կարևորել և բարձր է գնահատել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը մեր […]

Սեյրան Օհանյանը ընդունել է

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին՝ Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Նիկոլայի Բիրյուլինին (Հանձնաժողովի ռուսական մասի նախագահ) և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Ռազմիկի Միրզաբեկյանին (Հանձնաժողովի հայկական մասի նախագահ): Հանդիպման ընթացքում քննարկվել են Հանձնաժողովի կատարած աշխատանքները, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության […]

18 տարի հետախուզման մեջ գտնվող կինը ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Լաուրա Ա.-ն, որը 1997 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Բերման են ենթարկվել Սևան Աղաջանյանը և Ռոբերտ Ահարոնյանը

Քիչ առաջ Կոմիտաս փողոցի վրա գտնվող ՛՛Ազգային արժեքների պահպանման ճակատ՛՛ ՀԿ գրասենյակից բերման են ենթարկվել համակարգող Սևան Աղաջանյանը և ՛՛Սոցիալիստական շարժում՛՛ կուսակցության առաջնորդ Ռոբերտ Ահարոնյանը: Մեզ հետ հեռախոսազրույցում Աղաջանյանը նշեց, որ մեղադրվում են Եհովայի վկաների գույքը փչացնելու համար: Նրանք տեղափոխվել են ոստիկանության Արաբկիրի բաժանմունք: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եհովայի վկաները բողոքի ցույց են կազմակերպել […]

Բերման են ենթարկվել մարմնավաճառներ Ծաղիկ Ռուբոյին պատկանող հյուրանոցից

Փետրվարի 16-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի և Մաշտոցի բաժնի ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասում գտնվող հյուրանոցային համալիրի տարբեր սենյակներից բաժին են հրավիրել հյուրանոցային համալիր պոռնկությամբ զբաղվելու համար այցելած մարմնավաճառներ` 1983 թ. ծնված Մարինե Ս.-ին, 1974 թ. ծնված Նաիրա Հ.-ին, 1978 թ. ծնված Հայկուհի Մ.-ին և 1983 թ. ծնված Սիրանուշ […]

40 տոկոսը` կազինոներից

Վարչապետ Հ. Աբրահամյանի հանձնարարությամբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դ.Հարությունյանը դիմել է ֆինանսների նախարարին՝ ստուգելու “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գ.Ծառուկյանի, այսպես ասած, “բարեգործական գործունեությամբ քողարկված չմուծված հարկերի մասին լուրերի իսկությունը”։ Թե ինչ կպարզվի դրանց արդյունքում, հայտնի կդառնա ստուգումներից հետո։ Մինչ այդ, ներկայացնենք Գ.Ծառուկյանին պատկանող կամ նրա մասնակցությամբ մի շարք հայտնի ընկերությունների վճարած հարկերի վիճակագրությունը վերջին երկու տարիներին։ […]

”Եհովայի վկաները” փողոց են դուրս եկել ու պահանջում են

՛՛Ազգային արժեքների պահպանման ճակատ՛՛ ՀԿ համակարգող Սևան Աղաջանյանը քիչ առաջ Henaran.am-ի խմբագրությանը տեղեկացրեց, որ իրենց գրասենյակի դիմաց ”Եհովայի վկաները” միտինգ են անում:’ ՛՛Պայքար էինք սկսել նրանց դեմ ու հիմա իրենք են մեր դեմ դուրս եկել՛՛,-ասաց Աղաջանյանը: Հիշեցնենք, երեկ ասուլիսին Սևան Աղաջանյանը հայտարարել էր, որ ՛՛Ազգային արժեքների պահպանման ճակատ՛՛ ՀԿ-ն պայքարելու է քայքայիչ այս աղանդի դեմ, […]

Յուրա Մովսիսյանը լավագույնն է. նրան “Ոսկե վարազ” են հանձնել /վիդեո/

Մոսկովյան “Սպարտակ” ակումբի երկրպագուները որոշել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին: Լավագույնը նրանք ճանաչել են Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ, ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանին: Օրերս տեղի է ունեցել մրցանակաբաշխությունը, եւ Մովսիսյանին, իբրեւ լավագույն ֆուտբոլիստի, հանձնել են ավանդական մրցանակը` “Ոսկե վարազը”, հայտնում է Lifenews.ru-ն: “Անչափ շնորհակալ եմ “Սպարտակի” երկրպագուներին աջակցության համար: Նախորդ տարին մեր թիմի համար ծանր էր, եւ շատ […]

ԲՀԿ-ական, թե ՀՀԿ-ական. Արտակը պատիժ է ակնկալում

՛՛Իմ կյանքում որևէ բան չի փոխվել, և ՓՄՁ ոլորտի մարդիկ թող իմանան, որ շարունակելու եմ պայքարել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՛՛Կասեցում՛՛ շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը , ով փետրվարի 7-ին առևանգվել և անհայտ անձանց կողմից ծեծի էր ենթարկվել: Խաչատրյանը  նշեց, որ իր հետ կատարվածը կապված է բացառապես իր հասարակական գործունեության հետ, քանի որ ինքն անձնական խնդիրներ […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ձնահոսքի վտանգի պատճառով, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի