13 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Նոր վարկ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ համավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը, որը ստորագրվել է 2014 թվականի նոյեմբերի 12-ին: Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 7 միլիոն 250 հազար դրամի համարժեք վարկ և 231 միլիոն Հատուկ Փոխառության Իրավունքին համարժեք դրամաշնորհ:

Հատկացված գումարը ծառայելու է «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի ֆինանսավորմանը: Նշեք, որ փոխառության մարման ժամկետն է 25 տարի, որից 5 տարին` արտոնյալ, տոկոսադրույքը` տարեկան 1.25% է, սպասարկման վճարը` 0.75%: Փոխառության սպասարկման վճարի արժույթն է ԱՄՆ դոլարը: Այսինքն` նշյալ պայմաններով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է սպասարկել և մարել վարկային միջոցները:

Համաձայնագրի 8-րդ կետով սահմանված է, որ Փոխառուն կտրամադրի համաֆինանսավորում 3.589 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով Ծրագրի Գյուղական տարածքների ջրամատակարարման և ոռոգման ենթակառուցվածքների բարելավում բաղադրիչի, ինչպես նաև տուրքերի և հարկերի վճարման համար: Ծրագրի նպատակն է` բարելավել բնակչության տնտեսական և սոցիալական կարգավիճակը Ծրագրի իրականացման տարածքում ստեղծելով եկամտի աճի և զբաղվածության կայուն հնարավորություններ` գյուղատնտեսական արտադրական համակարգերի հզորացման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ