02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ն ԼՂ հակամարտության կողմերին կող է արել զերծ մնալ իրավիճակը սրող գործողություններից

Եվրոպական միությունը Եվրոպայի հարևանության քաղաքականության շրջանակներում Ադրբեջանի մասին ԵՄ ամենամյա զեկույցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել զերծ մնալ գործողություններից ու հայտարարություններից, որոնք նպաստում են լարվածության աճին և խաթարում են խաղաղ գործընթացը, գրում է ադրբեջանական Trend գործակալությունը: «Իրավիճակը տեղերում շատ խնդրահարույց է մնում միջադեպերի և զոհերի ֆոնին, որոնց թիվը 1994 թվականից հետո աննախադեպ է», […]

ԿԲ-ը չի կարող մենակ զսպել գնաճը. Այվազյանը՝ Շաբոյանին

Վերջին տասնամյակում շատ քայլեր են կատարվել տնտեսկան վիճակի բարելավման, ՓՄՁ-ների զարգացման, գործարար միջավայրի բարելավման համար, ինչն, իմ կարծիքով, բավարար չէ, և ՏՄՊՊՀ-ն այստեղ անելիքներ ունի: Այսօր հանձնաժողովի ընթացիկ տարվա գործունեության քննարկման ժամանակ ասաց Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նա նշեց, որ վերջերս շուկայում տեղի ունեցավ ապրանքների գների թռիչքաձև բարձրացում դոլարի գնի տատանմանը զուգահեռ, սակայն ոչ […]

Հանրապետությունում համաճարակ չկա, բռնկում է եղել. նախարար

Մոտակա օրերին կարելի է արձանագրել, որ համաճարակի վտանգը անցել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Հանրապետությունում համաճարակ չկա, մենք նորմայի շեմը 1.5 անգամ հատած թվաքանակ ունեինք, ինչը արդեն մտահոգիչ էր, ուստի սա կարելի է որակվել որպես բռնկում, քանի որ համաճարակի դեպքում պետք է սահմանը հատել 5 և ավել անգամ»,-ասաց […]

Դատարանը բավարարեց փոքրիկ Էլենի մահվան գործով բողոքը

2015 թ. մարտի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Խաչատրյանի, հրապարակվեց «Արաբկիր» բժշկական կենտրոնում 2014 թ. սեպտեմբերի 4-ին մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ ներկայացված բողոքի քննության արդյունքում կայացված որոշումը: Սույն որոշմամբ դատարանը բավարարեց Լուսինե Փարսադանյանի ներկայացուցիչներ […]

Թուրքերը միակողմանի չեն կոտորել. Փերինչեք

Թուրք գործիչ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ եթե ինքը իշխանության գա,  Թուրքիայում կկարողանան հանգիստ խոսել Հայոց ցեղասպանության մասին, գրում է թուրքական Haberler-ը: Պատասխանելով հարցին, թե ինչ է տեղի ունեցել 1915-ին, Փերինչեքն ասել է, թե փաստերը վկայում են, որ փոխադարձ ջարդեր են եղել` «թուրքերը միակողմանի չեն կոտորել»: Փերինչեքը նշել է, որ այդ ամենի մեղավորը Ռուսաստանը, Անգլիան […]

Պուտինի անհետացումը ի՞նչ էր նշանակում

Վլադիմիր Պուտինի տասնօրյա անհետացման հետ կապված շշուկները ընդգրկում էին ծիծաղելիից մինչև խոշորագույն բամբասանքներ: Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը զբաղված էր շշուկներ տարածելով, որ ռուսական առաջնորդը հիվանդ էր՝ դրանով ժխտելով Կրեմլում իշխանության համար պայքարն ու այն պնդումները, որ նախագահը բացակայում էր իր նոր  զավակի ծնունդը տեսնելու համար, գրում է Interpress.am-ը` Newsweek-ին հղումով: Երբ երկուշաբթի օրը Պուտինը […]

Դատապարտյալները հաց են թխում

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի տնտեսական բակի տարածքում գտնվող «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի արտադրամասում 11 մարդ է աշխատում, որից 3-ը բաց տիպի ռեժիմի  դատապարտյալներ են: «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացի այս արտադրամասն ամենամեծն է: Այն ապահովում է 5 քրեակատարողական հիմնարկի հացի պահանջարկը:  Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հացաթխման արտադրամասի պետը յուրաքանչյուր օր մինչև ժամը երեքը «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Կենտրոն», «Արմավիր» և […]

Գյումրիում տարածք է հատկացվում ՌԴ կառավարությանը

Գյումրիի Լալայան 173/3 հասցեում գտնվող եկեղեցու զբաղեցրած տարածքը և հարակից հողատարածքը կհատկացվեն ՌԴ կառավարությանը: Որոշումն ընդունվեց այսօր Կառավարության նիստի ժամանակ: Արձանագրության համաձայն, հոգևոր-մշակութային կենտրոն կառուցելու նպատակով ՌԴ կառավարությանն է տրամադրվում Գյումրի քաղաքի Լալայան փողոցի 173/3 հասցեում գտնվող եկեղեցու զբաղեցրած տարածքը և հարակից հողատարածքը: «Նախագծով հստակեցվում է ՀՀ տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկը, ինչպես […]

Ուժեղացված հսկողությամբ դատարան են բերվել

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի մեծ թվով ծառայողներ ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերեցին 29-ամյա Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 31-ամյա Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 31-ամյա Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ): Ֆոտոլրագրողը հայտնում է, որ […]

Տեղումներ են սպասվում

Մարտի 26-ի գիշերը արևելյան շրջաններում, 29-30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 30-ին առանձին հատվածներում ` ինտենսիվ: 26-ի ցերեկը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին`արևմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-28-ին կբարձրանա 4-6 աստիճանով, 29-30-ին նույնքան կնվազի: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի