ԵԽԽՎ-ն Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն է ընդունել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ապրիլի 23-ին ընդունվեց «Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակման» հայտարարությունը, որը հեղինակել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատգամավոր, ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն, հայտնում է armeniangenocide100.org-ը: Հայտարարությանը միացել են աննախադեպ թվով պատգամավորներ՝ 171 պատգամավոր՝ մոտ 40 երկրներից։ Հայտարարության մեջ ասվում է. «Ցեղասպանությունն աներևակայելի հանցագործություն է հասարակության համար, որը ստեղծված է հանդուրժողականության և մարդու հիմնարար իրավունքների […]





































