10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոսկիները թրիքի մեջ է պահել, որ թուրքերը չգտնեն

Ազատուհի Մաթոսյանի պատմությունը

1914 թ., Կիլիկիա

Ազատուհի Ուլիկյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Ցեղասպանության տարիներին վերջինս շատ փոքր է եղել, բայցհետագայում վերապատմել է իր ծնողների լսած պատմությունները, թե ինչպես են թուրքերը սպանել դիմադրություն ցույց տվող տղամարդկանց, իսկ մյուսներինանվերադարձ քշել անհայտ ուղղությամբ:

«Տատս պատմում էր իր ծնողներից լսած պատմությունները, քանի որ ինքը շատ փոքր է եղել Ցեղասպանության ժամանակ: Բոլոր այն տղամարդկանց, ովքեր դիմադրում էին թուրքերին, անմիջապես սպանում էին: Սպանվում են նաև տատիս քեռիները: Մյուս տղամարդկանց էլ տանում էին անհայտ ուղղությամբ, որտեղից ոչ ոք չէր վերադառնում: Իսկ կանանց և երեխաներին ոտքով, սոված ու ծարավ քշել են դեպի Ֆրանսիա գնացող նավահանգիստ: Ճանապարհը շատ դժվար է եղել:


Մի անգամ բոլորին լցրել են մի գոմի մեջ:

Թուրքերը սկսել են կանանց մոտ եղած ոսկիները հավաքել, իսկ տատիս տատը, որպեսզի չտա թուրքերին ոսկին, այն պահել է թրիքների մեջ: Այդտեղ եղել է մի հոգևորական, որին խնդրել են կնքել տատիս: Եվ գոմի մեջ կատարվել է կնունքը, իսկ տստիս կնքահայրը մի տղա երեխա է եղել: Նա համաձայնել է լինել կնքահայր միայն այն դեպքում, եթե երեխայի անունը Ազատուհի դնեն՝ որպես ազատության խորհրդանիշ: Այդպես էլ եղել է: Շատ դժվարություններ հաղթահարելով, զրկանքներով հասել են նավահանգիստ, որտեղից էլ մեկնել են Սուդան»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ