30 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խորհրդանշական ծառատունկ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի

ՀՀ առողջապահության նախարարության Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի, ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման գործակալության և   Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի աշխատակիցների  նախաձեռնությամբ այսօր կազմակերպվեց ծառատունկ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Առողջապահության ազգային ինստիտուտի բակում անցկացված միջոցառմանը մասնակցեց նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:  Նախարարության աշխատակիցները տնկեցին Հայոց ցեղասպանության 100 տարին խորհրդանշող 100 ծառ: Կատարվեցին նաև հարակից […]

Մեքենայի ուղևորուհին անզգուշությամբ բացել է մեքենայի դուռը և վայր ընկել

Ապրիլի 16-ին, ժամը 01.00-ի սահմաններում, Կապանի Գարեգին Նժդեհի փողոցում «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի ուղևորուհին, փորձելով բացել մեքենայի կողային ապակին, անզգուշությամբ բացել է մեքենայի դուռը և վայր ընկել, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Ուզում է, որ քաղաքի դարպասները բացվեն ու փակված մատուռները գործեն…/վիդեո/

Բանաստեղծուհի Անի Մնացականյանը մաքուր ու անկեղծ զգացմունքների կրողն է: Իր հոգու թովչանքը հաղորդելով տողին Անին ընթերցողին տեղափոխում է հեքիաթային մի աշխարհ, որը երբեմն միայն առերեսվում է իրականության հետ, սակայն ինչպես բոլոր հեքիաթներում հաղթում է Բարին ու Սերը: Անին ուզում է մոր ժպիտը հեքիաթից տեղափոխի իրականություն, ուզում է, որ պոետը ապրի իր գրածի պես, ուզում է, […]

«Ինչո՞ւ են լռում հատկապես գերտերությունները և կամ եվրոպական այն պետությունները»

Henaran.am-ի հետ զրույցում Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն անդրադառնում է Ցեղասպանության 100-րդ տարելիցին քրիստոնյա աշխարհի հոգևոր կենտրոն Վատիկանում Հռոմի պապի կողմից մատուցված պատարագին: –Աստված օգնական Սրբազան Հայր. հետաքրքիր է Ձեր վերաբերմունքը Վատիկանում մատուցված Սբ Պատարագին: Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք երեկ տեղի ունեցածը՝ նախ հոգևոր ու նաև քաղաքական տեսանկյունից:  –Աստված պահապան. ՀՀ նախագահի, զույգ կաթողիկոսների […]

Զավեշտալի դեպք՝ պարգևատրման արարողության ժամանակ. Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչել է Հայաստանինը /վիդեո/

Ապրիլի 17-ին Սերբիայի Նովի-սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մեր մարզիկներից չորսը արժանացան մեդալի. Պատանիներից Դանիել Գաբրիելյանը /60կգ/ և երիտասարդներից Արման Նիազյանը /48կգ/ արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/ հասան եզրափակիչ, սակայն գրավեցին երկրորդ տեղն ու արժանացան արծաթե պարգևների, հայտնում են Հայաստանի Սամբոյի […]

Բրուցելոզի դեպքեր Կոտայքի մարզում

Կոտայքի մարզի Սոլակ համայնքում ապրիլի 14-ին արձանագրվել է բրուցելոզի մեկ դեպք: Հիվանդը նույն օրը հոսպիտալացվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ ստանում է անհրաժեշտ բուժում։ Մասնագետները հիվանդի վիճակը գնահատում են բավարար, ունի առողջացման դրական տեղաշարժ:  Համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել, որ հիվանդը շփում է ունեցել իր իսկ գյուղատնտեսական կենդանիների հետ:  Հիվանդության հետագա տարածումը և այլ հիվանդների վաղաժամ […]

Ցեղասպանության ճանաչման գործընթացը ձնագնդիի էֆեկտ է ունենալու. քաղաքագետ

Աշխարհում սկսել են ավելի շատ բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին ու դատապարտել Թուրքիային: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում Հայոց ցեղասպանությունը դատապարտող եւ ճանաչող պետությունների թիվը ավելանալու է: Նա նշեց, որ ճանաչման գործընթացը ձնագնդիի էֆեկտ է ունենալու: «Թուրքիան չունի լծակներ դրանց դեմ պայքարելու: Եթե Չավուշօղլուն շտապ մեկնում է […]

Անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում` Ապրիլի 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 19-ին և 20-ին` օրվա երկրորդ կեսին, 20-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 21-ի գիշերը հյուսիսային շրջաններում` ինտենսիվ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 20-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 18-ին և 19-ի […]

«Ամպագորգոռ հայտարարություն անելու փոխարեն պետք է գործ անել» /վիդեո/

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել ԱԺ որոշման նախագիծ, որով առաջարկում են գազամատակարարման հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ արված առաջարկները մանրամասն ուսումնասիրել, հետևողականորեն մոնիթորինգի ենթարկել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:  Նա նշեց, որ գազի որակի, գնի, սպառողների մոտ եղած մի շարք հարցերի պատասխանները միայն այդ միջոցով, ինչպես նաև կառավարության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի