23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի համար դա ճոխություն է

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն այսօր ԱԺ-ում ԶՈՒ-երում նորարական տեխնոլոգիաների կիրառման հեռանկարները թեմայով լսումների ժամանակ նկատեց, որ համակարգի խնդիրներից է ֆինանսատեխնիկական բազայի բացակայությունը: <<Ակնհայտ է, որ Ազգային ժողովի պատերի տակ բարձր տեխնոլոգիաների մասին հայտարարությունները՝ մեր կողմից կլինի, թե մասնագետների, հարցը չի լուծում, և խնդրին ճիշտ մոտեցման համար պետք չէ միայն խոսել, ասել, որ գործարանների արդիականացման խնդիր պետք է լուծվի, մասնագետների խնդիր պետք է լուծվի, այլ պետք է առնվազն պոլիտեխնիկում մի ամբիոն ՊՆ-ն պիտի բազային դարձրած լիներ, համապատասխան լրջագույն մասնագետներ կան, նրանց պետք է քննարկվեր այս թեման>>,-ասաց պատգամավորը:

Նա նկատեց, որ սխալ է բարձր որակի ինժեներին կամ ծրագրավորողին 120 հազար դրամով հորդորել հանուն հայրենիքի աշխատել:  Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանն ասաց, որ եթե նորմալ աշխատավարձ եղավ, նորմալ մասնագետներ էլ կլինեն: Սակայն նա ընդգծեց, որ պոլիտեխնիկ ուսանողներին ժամանակին ռազմաարդյունաբերական գործարաններում պրակտիկայի էին վերցնում, ու նրանք մասնագիտանում էին: Նա չբացառեց, որ կարելի է այս պրակտիկային վերադառնալ:

Պատգամավորը նաև հարցրեց, թե ինչն է պատճառը, որ մենք սահմանում չենք կարող տեղադրել ամենապարզագույն, դիտարկում իրականացում սարքավորումներ:

Ալիկ Միրզաբեկյանն ասաց, որ առաջին իսկ օրվանիս այս խնդիրը ծառացել է բանակի առաջ, և այնպես չէ, որ տարբեր տեսակի միջոցներ այսօր չկան առաջնագծում, սակայն խնդիրը տարբերի միջոցների բացակայությունն է, որ թույլ կտա տարբեր հեռավորության վրա ժամանակին հայտնաբերել և դա պետք է լինի եղանակային յուրաքանչյուր պայմաններում:

Նա նշեց, որ վերջին ամիսներին չորս-հինգ հայտնաբերման միջոցների տարբեր դաշտային փորձարկումներ են անցկացրել, ու դրանք շարունակվում են: Նա ընդգծեց, որ տվյալ խնդրի լուծման համար համապատասխան ֆինանսական միջոցներ այսօր առկա են:

Պատգամավորն արձագանքեց, որ Հայաստանի համար ճոխություն է համապատասխան բուհ-երի բազային ամբիոնների վերացումը: <<Մենք այնքան ռեուրս չունենք, որ ծրագրավորող երեխուն տանենք ընդհանուր ծառայության, ու այս ոլորտը տուժի>>:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ