15 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարունակական հսկողություն՝ չնախատեսված վայրերում աղբ թափելը բացառելու նպատակով

Չնախատեսված վայրերում կենցաղային, ինչպես նաև շինարարական աղբը թափելու դեպքերի հայտնաբերման ու  կանխարգելման աշխատանքների հետ կապված քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նախորդ շաբաթ կազմվել է 52 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոչ այնքան բավարար գնահատելով կատարվող աշխատանքի արդյունքները, հանձնարարել է շարունակել  այս ուղղությամբ իրականացվող քայլերը՝ աղբը միայն դրա համար սահմանված վայրերում […]

«Ծովային դիվանագիտություն»

Հայաստանի վարչապետը Բաթումում հանդիպում է ունեցել Վրաստանի իր պաշտոնակցի հետ: Երկու վարչապետները խոսել են «բարեկամության և բարիդրացիական հարաբերությունների մասին»: Եթե պաշտոնական լրատվությունն այսքանով սպառվում է, ապա ոչ պաշտոնականը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը և նախարար Գագիկ Բեգլարյանը: Պարզից էլ պարզ էր, որ թե’ մեր, թե’ վրացական մամուլը ՀՀ վարչապետի […]

«Խայտառակություն է»

ՀԱԿ խմբակցությունը շարունակում է պնդել, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կանխելու համար հարկավոր է ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, սակայն նրանց` այդ նպատակով կազմակերպած ստորագրահավաքին միացել է 16 պատգամավոր: Ստորագրել են ՀԱԿ և ՕԵԿ խմբակցություններն` ամբողջական կազմով և «Ժառանգություն» խմբակցության որոշ պատգամավորներ: Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցը պետք է դառնա արտահերթ […]

Հարսանիքի ժամանակ տղամարդը սպանել է 6 հյուրերի, ապա` իրեն

Սերբիայում հարսանիքի ժամանակ տղամարդը հրացանով կրակել եւ սպանել է իր 6 ազգականներին, ապա ինքնասպան է եղել, հայտնում է ТАСС գործակալությունը: Տեղի ոստիկանությունից մեկնաբանել են, որ իրենք պարզպես են, որ սպանության պատճառը «ընտանեկան չհարթված խնդիրն են եղել»:

«Այդ 4000 թերթը պետք է վերլուծությունների ենթարկվի»

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ էլեկտրաէներգիայի վերաբերյալ քննարկումներից հետո հետաքրքրվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից, թե ի վերջո ինչ որոշվեց, արդյոք լիագումար նիստին կլինեն էլեկտրաէներգիայի թանկացման հարցով խորհրդարանական լսումներ, որը պահանջում են բոլոր ընդդիմադիր պատգամավորները: «Ամբիոնից ակնարկեցիք, բայց կոնկրետ չասացիք, այս լիագումար նիստում լսումներ լինելու են, թե չէ: Եթե լինելու են, կոնկրետ […]

Պատմության իրական դեմքը.ինչու՞ են թաքցնում Լաչինի ազատագրման մանրամասները/վիդեո/

«Լաչինը դիտարկվում էր, որպես Ադրբեջանի մի մաս ու ոչ թե Արցախի: Լաչինի ազատագրման հարցը սկզբում օրակարգում չկար, ավելի ուշ որոշվեց ազատագրել Լաչինը»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հետախույզ վետերանների միություն» ՀԿ  նախագահ Սուրեն Կարապետյանը: Նա նշեց, որ մեր ռազմական ոչ ճիշտ դիվանագիտության պատճառով կորցրեցինք Նախիջևանը, իսկ Լաչինի գրավումը այդ դիվանագիտության ճիշտ դրսևորման […]

Էլեկտրաէներգիայի թանակցումը կբերի շղթայական թանկացման

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մոտ կա սխալ կառավարման խնդիր. իրենք ներկայացնում են, որ ամեն տարի ներդրում են անում, բայց թե դա ուր է գնում, ինչպես է օգտագործվում, դժվար է ասել:Միակ բանը, որ սպառողը տեսնում է իր շենքում եղած սարքավորումներն են, որոնք տարիներ շարունակ նույնն են մնում: Դրանից կարելի է եզրակացնել, որ նրանք գրեթե ոչինչ չեն […]

Հայերին լցրեցին խառնարանի պես ինչ-որ փոսի մեջ ու սկսեցին անդադար կրակել

Գոհար Գրիգորյանի պատմությունը 1911 թ., Տրապիզոն Բաղշի Զաքարյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի պատմությունը: Նա պատմել է, որ մի երեկո թուրքերը ներխուժել են իրենց տուն, ծեծլ-քշելով տարել են հորը, հետո էլ իրեն ու մորն են քշել բլուրն ի վեր: Այնուհետև լցրել են խառնարանն ու հենց վերևից կրակել հայերի վրա: «Ես ուզում եմ գրել իմ տատիկի մասին, […]

«ԲՈՒՀ-ը կահույք չէ, որ տեղից տեղ տեղափոխես»

«ԲՈՒՀ-ը կահույք չէ, որ տեղից տեղ տեղափոխես, դա ուղղակի աբսուրդի գագաթն է: Աբսուրդ է անգամ բուհի մասնաճյուղի՝ քաղաքից քաղաք տեղափոխելը»,-այսօր «Հայելի» ակումբում  կայացածասուլիսի  ժամանակ  ասաց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Սամվել Խուդոյանը՝ անդրադառնալով Քաղաքաշինության նախարարության՝ բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու նախաձեռնությանը:  «Բուհն այլ քաղաք տեղափոխելիս ուղղակի կոչնչանա: Ինչպես կարող է Օքսֆորդի համալսարանը տեղափոխվել, ասենք, […]

Հաշիվ ենք տալու

«Իր պտղից է ծառը ճանաչվում։ Իժերի՛ ծնունդներ, դուք, որ չար եք, ինչպե՞ս կկարողանաք բարի բաներ խոսել, քանի որ բերանը սրտի լիությունից է, որ խոսում է։ Բարի մարդն իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ։ Բայց ասում եմ ձեզ, թե մարդիկ իրենց խոսած ամեն դատարկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի