05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ընդունում ենք մարտահրավերը

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց ՀՅԴ խմբակցության պատգամավորների և «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նախքան քվեարկությունը հայտնեց, որ կողմ են քվեարկելու, որովհետև այն էականորեն բարելավելու է եղած համակարգը: Սակայն պատգամավորն ասաց, որ այս հարցը քննարկել են այլ ընդդիմադիր խմբակցությունների հետ, և իրենք ևս առաջարկներ կներկայացնեն, որպեսզի հանրաքվեցի հետո մասնակիցների ցուցակները հրապարակվեն:

«Հղում անել Վենետիկի հանձնաժողովին, որ դա մարդու իրավունքների խախտում է, իհարկե, մենք տեղյակ ենք Վենետիկի հանձնաժողովի տեսակետին, բայց թերևս Վենետիկի հանձնաժողովը տեղյակ չէ մեր ընտրական «կատարելագործված» ինստիտուտին»,-նշեց նա: ՕԵԿ խմբակցությունից Հովհաննես Մարգարյանը նկատեց, որ երեկ քննարկման ժամանակ ներկայացրել են առաջարկներ, հիմնական զեկուցողներն էլ ասել են, որ երկրորդ ընթերցման ժամանակ դրանք կքննարկվեն: Մարգարյանը նշեց, որ հիմա ձեռնպահ են քվեարկելու, իսկ առաջարկների ընդունման դեպքում արդեն երկրորդ ընթերցման ժամանակ կողմ կլինեն:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շեշտեց՝ շատ լավ հասկանում են, թե այս օրենքի նախագիծն ինչու է ներկայացված ԱԺ-ում: «Մենք ընդունում ենք մարտահրավերը»,-ասաց նա՝ հավելելով, որ լուրջ առաջարկներ կներկայացնեն, իսկ հիմա ձեռնպահ կքվեարկեն: Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը նշեց, որ պատրաստ են ստանալ առաջարկներն ու հաջորդ երեքշաբթի օրը քննարկել: 

Նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 100 կողմ, 1 դեմ և 10 ձեռնպահ հարաբերակցությամբ:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ