06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Արի, ինձի կեր»

Ազգային ժողովում քննարկվում է 2014 թվականի դեկտեմբերի 19-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի միջեւ» Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը: Պայմանագրով յոթ միլիոն եվրո վարկ է տրամադրվում ՀՀ-ի համայնքներին, որից 3.5-ը՝ դրամաշնորհի տեսքով:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը բացասական վերաբերմունք հայտնեց՝ նշելով, որ այդպիսի վարկերի վրա կարծես որպես դիվիզ գրված լինի՝ «արի ինձի կեր»: Նա նշեց, որ պետք է վարկեր վերցնելու առաջ նախ լուծել ենթավարկառու ինստիտուտի հարցը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանն արձագանքեց, որ ենթավարկառուի ինստիտուտի հարցը լուծված է: «Մեր համաձայնագիրն օրենսդրության մեջ տեղավորվում է: Համայնքներն իրենց հնարավորության սահմաններում ծանոթ են իրենց բյուջեներին: Վարկի ձեր գնահատակնի հետ կապված ևս չպիտի համաձայնեմ, յոթ միլիոն վարկը ամբողջովին գնալու է նոր աղբավայրի կառուցմանը ու մեքենայի մեխանիզմի ձեռքբերմանը»,-նշեց նա:

Տերտերյանը վստահ է, որ այս նախագիծը արդյունավետ է լինելու և օգտակար, ու համայնքներն էլ կվերադարձնեն վարկը: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ