Ռուբլին կայուն է
Այսօրվա դրությամբ հայաստանյան բանկերում դոլարի առքը միջինը կազմում է 475.36 դրամ, վաճառքը՝ 479.48 դրամ: Եվրոյի առքը 525.81 դրամ է, վաճառքը՝ 535.84 դրամ: Ռուբլու առքը 9.40 դրամ է, վաճառքը՝ 9.86 դրամ:
Այսօրվա դրությամբ հայաստանյան բանկերում դոլարի առքը միջինը կազմում է 475.36 դրամ, վաճառքը՝ 479.48 դրամ: Եվրոյի առքը 525.81 դրամ է, վաճառքը՝ 535.84 դրամ: Ռուբլու առքը 9.40 դրամ է, վաճառքը՝ 9.86 դրամ:
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի հաստատման մասին: Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրում արտացոլված մակրոտնտեսական միջավայրի զարգացումների վերաբերյալ ՀՀ ԿԲ-ի գնահատականները ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին: Նա նշեց, որ […]
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, մի քանի օր տեւած մարտերից հետո, գրավել են Սիրիայում գտնվող և պատմամշակութային արժեք հանդիսացող Պալմիրա հնագույն քաղաքը, հայտնում է «Лента.Ру»-ն: Այժմ մտավախություն կա, որ իսլամիստները կոչնչացնեն Պալմիրայի ավերակները։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետության» գրոհայինները մահապատժի են ենթարկել Պալմիրա քաղաքի 26 խաղաղ բնակչի:
Եղանակը Հայաստանում Հանրապետության տարածքում` Մայիսի 21-25-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-22-ին էապես չի փոխվի, 23-24-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Մայիսի 21-25-ին` երեկոյան ժամերին և գիշերը, սպասվում է կարճատև […]
Կառավարության որոշմամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանին կտրամադրվի 16 մլն դրամ 4 հակահակարկտային կայաններ ձեռք բերելու համար և Բագարան համայնքում տեղակայելու համար։ Թեև ի վերջո որոշման նախագիծը ընդունվեց, սակայն այն առաջացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի զարմանքը։ Վերջինս հարցրեց ՀՀ ՏԿԱԻ փոխնախարար Վաչե Տերտերյանին, թե ինչու նախարարությունը չի լուծում հարցը և ինչու է այս հարցով որոշման նախագիծ ներկայացվում։ «Չեմ […]
Այսօր վաղ առավոտյան դաժան ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Նիժեգորոդյան շրջանում: Երեխաներով լի մարդատար ավտոբուսը բաժվել է բեռնատարին, ինչի արդյունքում երեք հոգի է մահացել, այդ թվում՝ 12-ամյա աղջնակ, հայտնում է “Интерфакс”-ը: Ավտոբուսը Կազանից Մոսկվա է ուղեւորվելիս եղել, այստեղ Կազանի կարատեի հավաքականի պատանի անդամներն են եղել՝ մարզիչների հետ միասին, ովքեր ուղեւորվում էին մրցումների: Հայտնի է, որ […]
Սիրիայում վիճակը ավելի է վտանգվում: Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Սփյուռքի նախարար Հանուշ հակոբյանը: «Վերջին մեկ ամսվա ընթացքում Հալեպը հայտնվեց շրջափակման մեջ: Դուք տեղյակ եք, որ հրթիռակոծվեց մեր եկեղեցին, և այսօր թալանվում, պղծվում են եկեղեցիները: Մեր հայրենակիցների դեմ պայման են դնում, որ արագ հեռանան: Մի մասը որոշում է կայացրել և տեղափոխվել է Սիրիայի ավելի անվտանգ տարածքներ, […]
Գայանե Նասոյանը հերթական անգամ մեր խմագրությանը դիմեց արցունքոտ աչքերով: Ձեռքերը հուզմունքից դողում էին ու ձեռքին գրավադրած ոսկեղենի արդեն ժամանակը կորցրած թղթերն էին: «Տանտերս էսօր վերջնական ժամկետ տվեց տունը ազատելու համար: Ես էլ ուժ չունեմ ու ոչ մի ճար չունեմ:Քաղցկեղով տառապող աղջիկս վիրահատության կարիք ունի, իսկ ես անգամ հաց չեմ կարողանում գնել երեխեքիս համար: Երեք օր […]
Կառավարության այսօրվա նիսռի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ այս տարվա հունվարի մեկից եկամտային հարկի մասին օրենքում փոփոխություններն ուժի մեջ են մտել: <<Ըստ այդմ բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսներն, ըստ էության, վճարվում են պետության կողմից՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը>>,-նշեց նա: Վարչապետը նկատեց, որ այս […]
Մայիսի 20-ին, ժամը 22.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Մուլքի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճաների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2170» մակնիշի 34FR904 պետհամարանիշի ավտոմեքենան Մուլքի գյուղում կամրջից ընկել է Քասախ գետը: Մինչ […]





























