11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՅԴ-ի ու Սուրիկ Խաչատրյանին ուղղված կրակոցների կապը

ԱԺ ՀՅԴ  խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը այսօր  ԱԺ ճեպազրույցների ժամանակ  անդրադառնալով լրագրողի հարցին, թե ԱԺ-ում դատախազ Գևորգ Կոստանյանի պատասխանները որքանով էին համոզիչ Սուրիկ Խաչատրյանի որդու և նրան առնչվող գործերի բացահայտման ուղղությամբ։

Պատգամավորը պատասխանեց, թե այս հարցը պետք է իրավական հարթության մեջ լիարժեք քննության մտցվի. «Ինչ վերաբերում է կասկածյալների հնարավոր շրջանակների մասին հրապարակումներին, մի բան մեր կողմից հստակ կարող ենք ասել, որ մենք կապ չունենք այդ կրակոցների հետ, դա հստակ է, և կարծում ենք, որ էականորեն կպակասեցնի և հստակեցնի կասկածյալների շրջանակը»,-հեգնանքով ընդգծեց ՀՅԴ-ական պատգամավորը:

Պատգամավորը նշեց, որ գործի բացահայտման համար   որոշակի ժամանակ է պահանջում ու խորքային գործողություններ: Բայց այն, ինչ ականատես ենք մենք լինում, վստահ եմ, որևէ մեկին չի բավարարում»,-ասաց նա և ընդգծեց, թե աղմկահարույց դեպքերի բացահայտման դանդաղումը կամ ոչ ժամանակին փաստերի ներկայացումն է հենց հասարակության մոտ անվստահություն առաջացնում համակարգի նկատմամբ, ինչպես նաև խոչընդոտում բացահայտմանը։

 «Միայն Սուրիկ Խաչատրյանի մասին չէ խոսքը գնում, սկզբունքային է նաև Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման դանդաղությունը: Ազատամարտիկ, հերոս մարդու մասին է խոսքը գնում, դա պետք է գնահատել»,-ասաց Մինասյանը:

 Իսկ թե ինչքանով է դատախազության համակարգն անկախ, Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրավական գործընթացներում կարիք կա լուրջ փոփոխությունների: «Միայն ֆորմալ առումով է հայտարարված անկախ գործունեության ցանկություն, բայց չկան ամբողջական լիարժեք երաշխիքներ, պարզ է, որ հանրությունն այդ կասկածները կունենա»,-հավելեց ՀՅԴ պատգամավորը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ