28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պետք է տարբերակենք ՀԷՑ-ի շահը և սակագնի բարձրացումը.Միքայել Մելքումյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր հանդիպել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների հետ: Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավորը:

«ՀԾԿՀ-ում 2.5 ժամ մենք քննարկումներ ենք ծավալել: Դուք գիտեք, որ ես վարչապետին և ՀԾԿՀ-ին ուղղել էի իմ առաջարկները` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված: Ես իմ առաջարկների հիմնական թեզերը շարունակում եմ պնդել: Կարծում եմ, որ իրավիճակը հնարավոր է փոխել, եթե առողջացնենք արտադրողից մինչև սպառող հասնելու օղակները»,- ասաց Մելքումյանը և նշեց, որ շուտով լսումներ կկազմակերպվեն, և քննարկումների արդյունքում հնարավոր կլինի տարբերակներ մշակել իրավիճակից դուրս գալու համար:

Հարցին, թե ծանոթացե՞լ եք սակագնի բարձրացման վերաբերյալ ՀԷՑ-ի հիմնավորումներին, Մելքումյանը պատասխանեց. «Հիմնավորումները նույնն են, ինչ նախորդ տարի` Ատոմակայանի կանգառ: Դուք գիտեք, որ Ատոմակայանի չնախատեսված կանգառը խնդիր է առաջացնում և՛ ՀԷՑ-ի, և՛ հենց Ատոմակայանի համար: Հաջորդը ՀԷԿ- երի ոչ բնականոն գործունեությունն է: Ցավոք սրտի, վերջին երեք տարիների ընթացքում մեր կլիմայական պայմանները բերում են նրան, որ ՀԷԿ-երի արտադրանքը սպասվածից քիչ է լինում»,- ասաց ԲՀԿ-ականը և պնդեց, որ եթե չփոխատուցվեն ՀԷՑ-ի վնասներն, այն կսնանկանա:

Մելքումյանը նկատեց, թե ՀԷՑ-ի հիմնավորումների մեջ նշված թանկարժեք մեքենաները և անարդյունավետ ծախսերը կապ չունեն սակագնի բարձրացման հետ. «Այստեղ պետք է տարբերակենք ՀԷՑ-ի շահը և սակագնի բարձրացումը»,- ասաց Մելքումյանը:

Խոսելով Հայաստան-ԵՄ համագործակցությունից` ԲՀԿ-ականը նկատեց, որ ինքը կիսում է և, և-ի քաղաքականությունը. «Մենք պետք է այս ստատուս քվոյի պայաններում փորձենք հնարավոր բոլոր միջոցներով և մարդու իրավունքների ոլորտում, և դատական համակարգի անկախության ոլորտում համագործակցել ԵՄ-ի հետ»,- եզրափակեց Մելքումյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ