11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նոր կարտոֆիլը բավական էժան է

Գյուղատնտեսական տարին բարենպաստ է, կայուն բերք է ակնկալվում` նորմալ քանակությամբ: Այս մասին այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը:

«Չնայած չար լեզուները երաշտի տարի էին կանխատեսում, բայց ամեն ինչ հաջող է գնում: Եղանակային առումով տարին բարենպաստ է, պարզապես գյուղացիները պետք է ժամանակին անեն անհրաժեշտ պատվաստումները, որպեսզի տարբեր հիվանդություններից բերքը չփչանա»,- ասաց նա։

Խոսելով կարտոֆիլագործությունից` բանախոսը նշեց, որ մեր ֆերմերները 800 տոննա կարտոֆիլի տնկանյութ են ստացել, ինչի արդյունքում, ըստ նրա, շուտով կտեսնենք:

«Արարատյան դաշտում 300 հա կարտոֆիլի ցանքատարածությունների աճ կա։ Այդ պատճառով է նաև, որ նոր կարտոֆիլն այժմ շուկայում բավականին էժան է վաճառվում: Կարտոֆիլագործության վիճակը լավ է հատկապես Վարդենիսի տարածաշրջանում: Շիրակի տարածաշրջանում տենդենցը մի փոքր պակասել է` իր տեղը զիջելով բազուկին, գազարին, կաղամբին. ցանքատարածությունները չեն պակասել, ուղղակի կուլտուրաների փոփոխություն է տեղի ունեցել»,- ասաց Բերբերյանը:

Խոսելով կարկտահարությունից` Հրաչ Բերբերյանը նշեց, որ այս տարվա առատ անձրևներից հատկապես Բաղրամյանի շրջանն է տուժել, 1300 հա տարածք վնասվել է կարկուտից:

«Հակակարկտային կայանները ավելորդ են, քանի որ այդ սարքերն անպիտան են, չեն օգնում գյուղացուն: Դրանք դրված են, բայց հենց կարկուտ է գալիս, ամբողջ բերքը վնասվում է» : 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ