26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամենից ամենա

«Transparency International»-ը գնահատականներ է տվել պետական մարմինների` կոռուպցիային առնչվող աշխատանքներին:

2014թ. իր զեկույցում կենտրոնն ուսումնասիրել է 13 ինստիտուտների հակակոռուպցիոն կանխարգելման մեխանիզմները: Ուսումնասիրված ինստիտուտները  գնահատվել են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության տեսանկյունից՝ առավելագույնը 100 միավոր սանդղակով: Ըստ այդ գնահատման՝ Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է 80 միավոր, ԿԸՀ-ն ստացել է 61 միավոր, օրենսդիր մարմինը` 56, գործադիրը՝ 54, իսկ դատականը՝ 52 միավոր:

2012թ. առ այսօր Օմբուդսմենը համարվում է ազգաբնակչության համար ամենից ավելի վստահելի 5 կառույցներից մեկը:

Ըստ զեկույցի՝ 2014թ. Օմբուդսմենի վստահությունն աճել է ևս 2%-ով, և նա զբաղեցնում է երկրորդ տեղը (31%)Տեղական ինքնակառվարման մարմիններից հետո (35%): Զեկույցում նշվում է նաև որ «…Մարդու իրավունքների պաշտպանը բավականին համարձակ է իր առջև դրված խնդիրները կատարելու հարցում, սակայն հարկադրված է դիմակայել պետական այլ հաստատությունների կողմից հնարավոր անհամաչափ և բյուրոկրատական քննադատությանը: Ասվածի լավագույն վկայությունն են խորհրդարանում նրա տարեկան զեկույցների քննարկումները, որոնք հարձակման թիրախ են դարձել …:

Օմբուդսմենի աշխատակազմը գնահատված է նաև այլ չափումներով ևս (գնահատման առավելագույն միավորըդարձյալ 100-ն է). Որքանո՞վ է Օմբուդսմենն անկախ իրականում՝ 100 միավոր: Որքանո՞վ են առկա դրույթներ, որոնք հասարակությանը թույլ կտան համապատասխան տեղեկատվություն ձեռքբերել Օմբուդսմենի գործունեության և որոշումների ընդունման գործընթացի վերաբերյալ -75 միավոր:

Իրականում որքանո՞վ են թափանցիկ Օմբուդսմենի գործունեությունը և նրա որոշումների ընդունման գործընթացը-75 միավոր: Օմբուդսմենը որքանո՞վ է պարտավոր հաշվետվություն ներկայացնել և պատասխանատվություն կրել իրգործողությունների համար-75 միավոր, որքանո՞վ են առկա Օմբուդսմենի օրինավորությունը երաշխավորող դրույթներ-75 միավոր:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ