02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարզական խաղեր

Մայիսի 5-ին Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի օլիմպիական մարզադպրոցում շախմատի մրցաշարով մեկնարկել է «Միջբուհական մարզական խաղեր 2015» ծրագիրը։ Միջբուհական մարզական խաղերն անցկացվում են 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ (ֆուտզալ)։ Խաղերին մասնակցում են 14 բուհի ուսանողներ։ «Միջբուհական մարզական խաղեր 2015»-ը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ […]

«Դրան ինքս չէի հավատա»

 «Ունենք նոր հզորություններ, որոնք գործարկվել են, մասնավորապես Թեղուտը, ալբիոն տեխնոլոգիայով արտադրումը, որոնք լուրջ արտահանման ծավալներ են ապահովում նույնիսկ ցածր պղնձի ու մոլիբդենի միջազգային գնի պայմաններում: Իսկ դա խոսում է նրա մասին, որ ներդրողները, որոնք այդ ոլորտում աշխատում են, ավելի լիահույս են այդ ոլորտի զարգացման համար, քան հաշվարկի արդյունքում ստեղծվածը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի […]

Ղարաբաղի ընտրությունները համեմատում են Ադրբեջանի ընտրությունների հե՞տ/վիդեո/

«Ինձ համար անհասկանալի է, երբ Ղարաբաղի ընտրությունները համեմատում են Ադրբեջանի ընտրությունների հետ: Սա անիմաստ է, որովհետև Ադրբեջանում առհասարակ ընտրություններ չկան: Իսկ Ղարաբաղի ընտրությունները պետք էին հենց Ղարաբաղին: Սա չէր արվում Հայաստանի համար, չնայած, որ Մինսկի խմբում Ղարաբաղը ներկայացնում է Հայաստանը»-այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

Այ ախպեր…դառել ենք մաֆիո՞զ ԱԺ, ո՞նց կարելի ա սենց բան թույլ տալ

«Հազար ներողություն էս բառի համար՝ էսքան թեթևամիտ ձևով նման օրենք է բերվում, էսպիսի օրենքներն էսպես ափալ-թափալ չեն բերվում, ՌԴ-ին հարցրե՞լ եք, որ նման օրենք եք ընդունում, էսպե՞ս ենք մեր գործընկերային պարտականությունները կատարում, բա որ էստեղ նստածներից մեկը վերցնի ու Պուտինին նամակին գրի»,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններ […]

Տեղի է ունեցել ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում պետական միջնաժամկետ ծախսային ծրագրերի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի նիստը: Քննարկվել և հավանություն է տրվել ՀՀ-ում 2016-2018 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի հիմքում դրվելիք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին: Հավանություն է տրվել նաև ՀՀ պետական բյուջեներից իրականացվելիք բյուջետային ծախսերի ֆինանսավորման 2016-2018 թթ. կողմնորոշիչ չափաքանակներին:   

Ամեն ինչից եկամուտ ենք քաղում

 «Ես հասկացա՝ ամեն ինչից եկամուտ ենք ուզում, անգամ արտերկրում աշխատողից եկամուտ քաղել ենք ցանկանում»,- այսօր Ազգային ժողովում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ խոսելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու և լրացում կատարելու մասին օրենքի նախագծից: Ըստ այդ նախագծի՝ արտագնա աշխատանքի մեկնողները, ովքեր պետք է աշխատեն շինարարական աշխատանքների վրա, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող […]

Ս.Խաչի մասունքը մեծ շուքով դրվեց Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցում

05.05.2015, ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Մայիսի 3-ին Վառնայի հայ համայնքը համախմբվել էր Ս. Սարգիս եկեղեցում՝ երկրպագելու  Քրիստոսի Խաչափայտի մի փոքրիկ մասունքով պատրաստված Ս. Խաչին, հաղորդում է «Կանթեղ Արարատյանի» թղթակիցը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի օրհնությամբ Խաչափայտի մասունքով Ս. Խաչը եկեղեցու Խաչի քավոր և Բուլղարիայի Հայերի Միության Ատենապետ Հարություն Հովսեփյանի կողմից ի պահպանություն տրվեց Վառնայի […]

Էլյանորան բռնվեց

Ոստիկանության Ճամբարակի բաժնի և Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 4-ին, ժամը 12.50-ին, Դրախտիկ գյուղի կամրջի մոտից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Էլյանորա Բ.-ն, որը ապրիլի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Առաջիկա 15 տարում Ստամբուլում կործանիչ երկրաշարժ կարող է լինել. թուրք պրոֆեսոր

Անցյալ շաբաթ Նեպալի  մայրաքաղաք Կատմանդուում տեղի ունեցած 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը որոշակի իրարանցում է առաջացրել  նաև Թուրքիայում: Մասնավորապես, կրկին շրջանառության մեջ են դրվել վերջին 15 տարիների ընթացքում թուրք մասնագետների հետազոտությունների հիման վրա արված կանխատեսումները` Թուրքիային առաջիկայում սպառնացող սեյսմիկ ցնցումների մասին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Cumhuriyet» պարբերականի տեղեկացմամբ՝ Ստամբուլի տեխնիկական համալսարանի Հանքարդյունաբերության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Նաջի […]

Խոպան գնացողներն էլ հարկ կվճարեն

Ազգային ժողովի  արտահերթ նիստում այս պահին քննարկվում է  «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծն առաջարկում է, որ արտագնա աշխատանքի մեկնողներն, ովքեր պետք է զբաղվեն շինարարությամբ, պետք է պայմանագիր կնքեն ՀՀ-ում գործող որևէ համապատասխան կազմակերպության հետ և հետագայում 13 տոկոս եկամտահարկն ու 5տոկոս շահութահարկը վճարեն ՀՀ պետբյուջե, այլ ոչ թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի