24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դեռևս կարմիր քարտին չենք հասել

 

«Ո՞րն է սահմանը, որ կարող ենք խոսել այն մասին, որ ռիսկայնության գոտում ենք»,-այսօր Ազգային ժողովում 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ հարցրեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով , որ անընդհատ ավելանում են վարկերը: ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն արձագանքեց, որ արտաքին պարտքը տվյալ երկրի համար համարվում է ռիսկային, երբ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցում է 60%-ը, սակայն կա նաև մինչ վերջին սահմանափակման հասնելը զշուշավորություն դրսևորելու մեխանիզմ, մասնավորապես պարտք-ՀՆԱ հաբարերակցությունը 50%-ն անցնելու դեպքում դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունը չպիտի գերազանցի 3%-ը:

 Սակայն փոխնախարարը նկատեց, որ պետք չէ այդ հանգամանքից «ոգևորվել» ու արտաքին պարտքն ավելի ընդլայնել. «Եթե կառավարումը հավասարակշռված չլինի, ոչ մի տեղ տանող ճանապարհ է, մենք առայժմ ռիսկային գոտում չենք, նախորդ տարվա համեմատած պարտքն իսկապես նվազել է, ինչը պայմանավորված է ինչպես կոնկրետ գործառնությունններով՝ մարումների ու ստացումների տարբերությամբ, այնպես էլ մի գործոն կա, որ չենք կարող հաշվի չառնել՝ փոխարժեքը, ինչը հակառակ ազդեցությունն է ունեցել: Բայց նույնիսկ այս պայմաններում պարտքը նվազել է»:

 «Եթե փորձենք ֆուտբոլային տերմինալոգիայով խոսել, դեռևս չենք հասել կարմիր քարտին, երևի թե դեղին քարտի՝ զգուշացման փուլում ենք»,-արձագանքեց Զոհրաբյանը՝ հավելելով, որր գործընկեր պատգամավորների հետ քննարկում են օրենսդրական մեխանիզմներ մշակել՝ վարկային ծրագրերի արդյունավետությունն ուսումնասիրող. «Յուրաքանչյուր վարկ մեզ ավելի է մոտեցնում արտաքին պարտքի ռիսկայնության շեմին»,-եզրափակեց պատգամավորը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ