24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

4.8 միլիարդ դրամ քաղաքացիներից տարել են

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր 2014 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ խնդրեց ներկայացնել, թե ինչու նախատեսված 5.2 տոկոս տնտեսական աճի փոխարեն ունեցանք 3. 4. տոկոս տնտեսական աճ:  

Պատգամավորը հարցրեց նաև կուտակային վճարներից. <<Ես հասկանում եմ, որ կառավարությունն ամեն անգամ տարբեր պատճառներով հիմնավորում էր, թե այո, դա գալիս է պետական բյուջե, և այս բյուջեի հաշվետվության մեջ սա ներկայացրել եք որպես մուտք, բայց ելքի տեսակետից կուտակային համակարգի ներդրումը նախատեսված էր քսան միլիարդ դրամ, փաստացի 9.4-ի կարգի է գնացել կուտակային վճարը: Այսինքն՝ մենք ունենք եկամուտների ֆորմալ աճ 4.8 միլիարդ դրամի, ունենք խնայողություն ծախսերի գծով 11 միլիարդ դրամ, ազդեցությունը 15-16 միլիարդ դրամ է>>:

 Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուխազյանն ասաց, որ տնօրինվող եկամուտների աճի դանդաղումն է հիմնականում եղել պատճառը, որը հանգեցրել է կանխատեսվածից էական շեղումների:Նա նշեց, որ բյուջետային ուղերձում եղած մյուս կանխատեսումները համընկել են: Տնտեսական աճի թվերի վրա էական ազդեցություն է ունեցել նաև արտաքին պահանջարկի տեմպի դանդաղումը և փոխարժեքի կտրուկ անկումը: Կուտակայինի մասով փոխնախարարը խնդրեց ավելի պարզ հնչեցնել հարցը.

 Արծվիկ Մինասյանն արձագանքեց. <<Դուք հիշում եք, և այստեղ նստած շատերը կհիշեն, որ կառավարությունն առաջ էր մղում այն թեզը, որ սրանք ներդրումների համար անհրաժեշտ են, հիմա 4.8 միլիարդ դրամ քաղաքացիներից տարել են, դրան գումարենք ևս այդքանը, 9.6 միլիարդ դրամ տնտեսության մեջ պետք է գնար, գնացե՞լ է, թե՞ չի գնացել, և ի՞նչ արդյունք է տվել, սա ինձ համար սկզբունքային նշանակության հարց է, որովհետև այն ծրագիրը, որ առաջ էր քաշվում կառավարության կողմից, փաստացի արդյունք չի տալիս: Ինչո՞ւ ենք մենք նորից տնտեսությունից, քաղաքացիներից հանում գումարները, երբ որ դրա էֆեկտը բացասական կամ զրոյական է մեր տնտեսության համար>>:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. <<Այստեղ բյուջեի հաշվետվության ներկայացման փուլն է, և բյուջեի կատարման տեսակետից դուք թվերն ամբողջությամբ արձանագրեցիք, ավել որևէ բան հնարավոր չէ դրան ավելացնել, մնում է միայն աարձանագրել, որ այն, ինչ նախատեսված է օրենսդրությամբ, այսինքն՝ կառավարության որոշմամբ նախատեսված է, որ այսպես պետք է տեղաբաշխվեն՝ մի մասը ՀՀ-ում, մի մասը կարող են տեղաբաշխվել ոչ Հայաստանում, այդպես էլ արվել է: Այդ չափով դա նպաստել է այն խնդիրներին, որոնց համար կոչված էր, որ կնպաստեր, ծախսերի ժամանակ դրան դեռ կանդրադառնանք, ենթադրում եմ>>:

Նկատենք, որ կառավարության նախորդ նիստին որոշում ընդունվեց լրացուցիչ գումար հատկացնել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գծով ծախսերի ֆինանսավորման համար նախատեսված առաջին կիսամյակի և 9 ամսվա հատկացումների անբավարարությունը լրացնելու համար:

Համաձայն ծախսային ծրագրի՝ առաջին կիսամյակի գումարը նախատեսված է 5.966.4 մլն դրամ, որի դիմաց մայիսի 13-ի դրությամբ արդեն իսկ ֆինանսավորումը կազմում է 5.637.4 մլն դրամ: Փոփոխության համաձայն` «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնում» ծախսային ծրագրի շրջանակում կավելացվի առաջին կիսամյակի և 9 ամսվա գումարները համապատասխանաբար` 3.500.0 և 5.000.0 մլն դրամներով՝ ի հաշիվ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ժամանակավորապես ազատ միջոցների: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ