18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Որքանո՞վ է վտանգավոր

ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ ՀՀ-ն արտաքին պարտքի ցուցանիշներով ռիսկային երկրների շարքում չի գտնվում: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ: ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց` որքա՞ն է արտաքին պարտքը և որքա՞ն պետք է լինի ՀՀ-ի արտաքին պարտքը, որ երկիրը հայտնվի ռիսկային գոտում:

Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4 միլիարդ 441,5 միլիոն դոլար, ընդ որում դրանից Կառավարության մասնաբաժինը եղել է 4 միլիարդ 1,6 միլիոն դոլար, ներքին պարտքը՝ 656, 3 միլիոն դոլար.

«Ինչքանով է պարտքը վտանգավոր, գնահատվում է մի շարք ցուցանիշների հիման վրա, ընդունված է, որ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, երբ գերազանցում է 60%-ը, երկիրը դառնում է պարտքի կառավարման տեսանկյունից ռիսկային, բայց մինչ վերջին սահմանափակման հասնելը, կա նաև զշուշավորություն դրսևորելու մեխանիզմ, մասնավորապես պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 50%-ն անցնելու դեպքում դեֆիցիտ-ՀՆԱ հարաբերակցությունը չպիտի գերազանցի 3%-ը»,-ասաց Ջանջուղազյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն դեռևս այս սահմաններին չի հասել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ