Երևանը հռչակվել է Եվրոպական ուսանողական մայրաքաղաք
Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Երևանը 2015 թվականի Եվրոպական ուսանողական մայրաքաղաք հռչակվելու շրջանակում Երևան ժամանած Եվրոպական ուսանողական միության պատվիրակներին, նաև Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի անդամներին: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիային՝ Երևանը Եվրոպական ուսանողական մայրաքաղաք ճանաչելու հարցում ունեցած ներդրման ու նաև այս հանդիպումը նախաձեռնելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել […]





































