Ովքեր են արժանի հարգանքի
Հարգանքի արժանի են այն մարդիկ, ովքեր անկախ իրավիճակից, տեղից ու ժամանակից, մնում են այնպիսին, ինչպիսին որ կան իրականում: Միխայիլ Լերմոնտով
Հարգանքի արժանի են այն մարդիկ, ովքեր անկախ իրավիճակից, տեղից ու ժամանակից, մնում են այնպիսին, ինչպիսին որ կան իրականում: Միխայիլ Լերմոնտով
Ազատության հրապարակում մեկնարկեց «Ոչ թալանին» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը: Նշենք, որ այս պահին նմանատիպ հանրահավաքներ են անցկացվում նաև Գյումրիում, Վանաձորում, Սիսիանում, Աշտարակում,Ապարանում ու Ճամբարակում:Քաղաքացիները նամակներ են փոխանցել տեղական իշխանությանը և պահանջել են կանխել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները նշեցին, որ այսօր ելույթներ նախատեսված չեն ու կլինի միայն մի փոքրիկ իրազեկում: «Մեր պահանջը հստակ է […]
Հայաստանի Հանրապետության միջպետական նշանակության ավտոճանապարհների փոսալցման աշխատանքներն այս տարի մեկնարկել են ապրիլի 1-ից և արդեն մոտենում են ավարտին: Ամբողջությամբ ավարտվել է Երևան – Սևան – Իջևան 148 կմ ընդհանուր երկարությամբ և Ոսկեպար – Նոյեմբերյան 59 կմ երկարությամբ միջպետական նշանակության ավտոճանապարհների վերականգնումը: Նշված հատվածներում աշխատանքներն իրականացվել են ճանապարհաշինական 6 կազմակերպությունների կողմից: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության […]
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Կիպրոսի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Խրիստոֆորաս Ֆոկաիդիսի գլխավորած պատվիրակությունը: Այցը նպատակաուղղված է պաշտպանության ոլորտում հայ-կիպրական համագործակցության արդի շրջանակների ամրապնդմանը և ապագա ուղղությունների նախանշմանը: Երկու երկրների պաշտպանության նախարարների գլխավորությամբ մայիսի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած ընդլայնված կազմով քննարկումների ժամանակ երկուստեք արձանագրվեց, որ հայ-կիպրական […]
Քիչ հետո Երևանի Ազատության հրապարակում կմեկնարկի «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը: Այս պահին արդեն Ազատության հրապարակը բազմամարդ է: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը մարդկանց հոսքը բավականին մեծ է ու նրանց թիվը գնալով ավելանում է: Քաղաքացիները վրդոված են ու բարձրաձայն ըմբոստության կոչեր են անում: Մի խումբ քաղաքացիներ էլ բողոքի իրենց ձայնը բարձրացրին ՀՀ կառավարության […]
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 26-ին հանդիպումներ է ունեցել Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային զարգացման հանձնաժողովի նախագահ Դին Էլիսոնի եւ Կանադայի Սենատի արտաքին հարաբերությունների եւ միջազգային առեւտրի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկի հետ: Վերջին հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը: Հանդիպումների ընթացքում Արտակ Զաքարյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը եւ, մասնավորապես, […]
2015 թվականի մայիսի 28-ից Երևան քաղաքի Րաֆֆու և Անդրանիկի փողոցների խաչմերուկի շրջանաձև երթևեկության հատվածում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. Րաֆֆու և Անդրանիկի փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային […]
31 ամյա Կարեն Նալթակյանը պայքարում է ապրելու համար: Երեք անչափահաս որդիների հայրը պարտավորված է զգում՝ ապրել ու բարեկեցիկ ապագա ապահովել որդիների համար: Կարենի երջանիկ ընտանիքում այժմ հուսահատությունն է իշխում: Նրա երիտասարդ կինը՝ Լիաննան արցունքները աչքերին մեզ պատմեց Կարենի անսպասելի ու չարագույժ հիվանդության մասին: «Սկզբում նշիկներն էին անընդհատ բորբոքվում ու ամուսինս բուժվում էր ստանում պոլիկլինիկայում:Ասում էին […]
Երանի՜ այն ազգին, ում Տերն Աստված է: Նա հզոր կենսունակություն է Իրեն ապավինած ազգի համար. Աստծու օրհնությամբ այն նման է ծառի` տնկված հոսող ջրերի հովտում, ծաղկուն ամռան տապին և կանգուն` ձմռան սառնամանիքին: Հռոմ. 2: 25 – 3: 9 Մատթ. 9: 1-8 Մայիսի 27, Օրվա խորհուրդը Աղբյուր՝ Qahana.am
2015թ. առաջին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 281 անձնագիր (Սիրիայում՝ 235, Լիբանանում՝ 39, Իրաքում՝ 7), որոնց դիմաց պետական տուրք չի գանձվել: Շարունակելով հայազգի օտարերկրյա քաղաքացիներին աջակցելու իր որդեգրած քաղաքականությունը, կառավարությունը փոխհատուցել է պետտուրքի գումարը՝ շուրջ 17 մլն դրամ հատկացնելով ՀՀ արտգործնախարարությանը: Մեկ այլ որոշմամբ Սիրիայի Արաբական Հանրապետության հայազգի քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել […]

































