Օշականցի Հայկը հրկիզել է իր տունը
Հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օշական գյուղում տուն է այրվում: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.40-ի սահմաններում, 1967 թ. ծնված Հայկ Մ.-ն հրկիզել է իր տունը: Պատճառված վնասի չափը պարզվում է: Հայկ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանել կատարածը: […]





































