Միայն մեկ անգամ է ուղարկում
Լավ պահիր նրանց, ովքեր կողքիդ են, գնահատիր նրան, ով մոռացել է իր ինքնասիրությունը` հանուն քեզ, շատ բան է մոռացել ու միշտ սպասել է: Ճակատագիրը նման մարդկանց միայն մեկ անգամ է ուղարկում…
Լավ պահիր նրանց, ովքեր կողքիդ են, գնահատիր նրան, ով մոռացել է իր ինքնասիրությունը` հանուն քեզ, շատ բան է մոռացել ու միշտ սպասել է: Ճակատագիրը նման մարդկանց միայն մեկ անգամ է ուղարկում…
2013 թ. նոյեմբերի 5-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի` նա իր անվտանգության հետ կապված սպառնալիքներ է տեսնում, զրպարտություն է և հարված ՀՀ ազգային անվտանգության համակարգի և պետության հեղինակությանը: Այս մասին նշել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանն «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում, որում անդրադարձ է կատարվել նաև Շանթ Հարությունյանի կողմից ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորել է անվանի ճարտարապետ Մուրադ Հասրաթյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Նշանակալի է Ձեր ավանդը հայկական պատմական հուշարձանների չափագրման և մեր մշակույթի գլուխգործոցները գիտական շրջանառության մեջ դնելու գործում: Ձեր երկարամյա և բեղմնավոր գործունեությամբ մեծ ներդրում ունեք հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրության ասպարեզում: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և ամենայն […]
Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերը, ովքեր ներկայացնում են Գերմանիայի քաղաքապետերի ֆուտբոլի հավաքականը, այցելել են Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Գիդ-էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջելով թանգարանի սրահներում՝ հյուրերը մեծ հետաքրքրությամբ ծանոթացել են Էրեբունի քաղաքի պատմությանը և գրառում կատարել հյուրերի մատյանում։ Գերմանացի քաղաքապետերը նշել են, որ իրենց այցը հագեցած էր ջերմ հյուրընկալությամբ ու ծանոթություններով, ինչպես նաև պատմական նոր ու հետաքրքիր […]
Աստված տալիս է մարդուն ոչ այն, ինչ նա է ուզում, այլ այն, ինչ նրան անհրաժեշտ է: Այդ պատճառով մի հարցրեք` ինչի համար, այլ մտածեք` հանուն ինչի…
Այսօր, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ամենից շատ փախստականները Սիրիայից են՝ որոնցից 1,3 մլն-ն ընդունել է միայն Թուրքիան: Նշենք, որ ՄԱԿ-ի որոշմամբ Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Ալավերդյանը խոսեց նաև ադրբեջանահայության փախստականների խնդրից, որի շրջանակներում ՄԻԵԴ-ի կողմից օրերս վերջապես դիտարկված երկու գործերն […]
«Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրով նախատեսված մանկական հերթական մեծ միջոցառումը Աջափնյակ վարչական շրջանում էր։ Աջափնյակի կենտրոնական՝ լողավազանով զբոսայգի էին եկել վարչական շրջանի, ինչպես նաև Երևանի այլ վարչական շրջաններում բնակվող հարյուրավոր երեխաներ, ում համար ուրախ անակնկալներով երեկո ապահովելու համար կազմվել էր բազմազան ծրագիր՝ կավճանկարչություն, նկարչություն, երգ ու պար, զվարճալի խաղեր, մրցույթներ, ծաղրածուների, ձեռնածուների, աճպարարների մասնակցությամբ ներկայացումներ: […]
Հունիսի 19-ին, ժամը 21.05-ին, «Քանաքեռ-Զեյթուն», իսկ ժամը 21.30-ին՝ «Սուրբ Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոններից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդումներ են ստացվել, որ «գլխի փակ տրավմա» և «ծնոտի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1969 թ. ծնված Հրաչյա Խ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, մոտ 30-35 տարեկան անհայտ անձը Երևանի Բաբայան փողոցում գտնվող […]
Պոլիտեխնիկում ռեկտորի պաշտոնում ընտրվեց Ոստանիկ Մարուխյանը: Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներ բոլորն էլ քվերակել են։ Արդյունքները այսպիսին են ՝ Հովհաննես Թոքմաջյան- 12 կողմ ,Ոստանիկ Մարուխյան 19 կող: Ձայներից մեկը անվավեր է ճանաչվել։ Հիշեցնենք, որ առաջադրված էին երկու թեկնածու՝ Հովհաննես Թոքմաջյանը և Ոստանիկ Մարուխյանը
Պոլիտեխնիկում ռեկտորի ընտրությունները մոտենում են ավարտին, քիչ հետո կմեկնարկի քվեարկությունը։ Ելույթներով հանդես եկան հոգաբարձուների խորհրդի անդամները։ Հովհաննես Թոքմաջյանի կողմնակիցները Աշոտյանի ելույթներին անդրադարձան։ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը իր ելույթում «տեղը» դրեց իրեն մեղադրողներին: Նա նշեց, որ իր հրամանով է Թոմաջյանը նշանակվել ժամանակվոր պաշտոնակատար․ «Ցավոք այս կապակցությամբ շնորհակալական խոսքեր չլսեցի։ Բուհում անձնական խնդիրներ չունեմ, եթե ունենայի ապա […]
























