Երևանյան մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ծնողների հաշվի՞ն.Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ տևական ժամանակ է, ինչ երևանյան մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում: Հիմնականում վերանորոգում են մանկապարտեզների խոհանոցները: Ենթադրվում է, որ այս գործընթացը պայմանավորված է Հայաստանի մարզային մանկապարտեզներում արձանագրված թունավորման դեպքերով: Հենց այս պատճառով էլ Երևանի վարչական շրջանների ղեկավարները մանկապարտեզների տնօրեններին հրահանգել են շուտափույթ վերացնել խոհանոցներում առկա թերությունները և դրանք համապատասխանեցնել սանիտարահիգիենիկ […]





































