14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2013 թվականից մինչ օրս մայրաքաղաքում կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ

Ավելի հարմարավետ Երևան ունենալուն ուղղված ծրագրերի շրջանակում 2013թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ նաև թեքահարթակների կառուցման գործընթացը: Ծրագիրը, ըստ էության, աննախադեպ էր ու անչափ սպասված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջև հստակ խնդիր էր դրվել համագործակցել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրում ներառելով նրանց առաջարկներն ու դիտարկումները: Բնակչության սակավաշարժ խմբերի համար առավել մատչելի ու հարմարվետ միջավայրի ապահովմանն ուղղված […]

Հայ-վրացական երկխոսությունը տալիս է իր արդյունքները

Հայաստանի վարչապետի Վրաստան կատարած վերջին այցը փաստում է, որ հայ-վրացական համագործակցության ակտիվացումը հնարավոր է դարձնում հրատապ և ակտուալ հարցերի լուծումը: Տեսանելի է նաև Վրաստանի վարչապետի պատրաստակամությունը հայկական կողմի առաջարկներին և կոչերին համապատասխան արձագանքի արժանացնելու մոտեցումը: Ընդամենը մեկ ամիս առաջ էր, երբ Դալիալի անցակետի աշխատանքային ժամերը ավելացվեցին 3 ժամով՝ ի դեպ երկու երկրների կառավարությունների ղեկավարների ջանքերով, […]

ԱՄՆ դեսպանությունը կազմակերպում է համաժողով երեխաների պաշտպանության հարցերի շուրջ

2015թ. հուլիսի 29-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կազմակերպել էր համաժողով ծնողների կողմից երեխաների առևանգման միջազգային խնդիրների, Հաագայի կոնվենցիայի շրջանակում իրականացվող որդեգրումների և երեխաների սեռական շահագործման հարցերի շուրջ, որին մասնակցում էին դատավորներ, դատախազներ, քննիչներ, փաստաբաններ, պատգամավորներ և հասարակական կազմակերպություններ Հայաստանից: Համաժողովի նպատակն էր մեծացնել քննությունների անցկացման, քրեական հետապնդման և դատավարական կարողություններն այնպիսի հանցանքների մասով, որոնցում ներգրավված են […]

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի  գլխավորությամբ աշխատանքային այցով Թբիլիսում  գտնվող հայկական պատվիրակությունն այսօր հանդիպել է տեղի  դեղագործական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի դեղերի ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես անդրադարձ է կատարվել դեղերի շրջանառությանը, զուգահեռ ներմուծմանը, այլ թեմաների:  Վրացական կողմը դրական է գնահատել մեր երկրում «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի […]

Հակառակորդն օգտագործել է տարբեր տիպի նռնակներ ու ականանետեր

ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից տեղեկացնում են. ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 28-ին և լույս 29-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային, զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից (96 արկ),  ՌՊԳ-7 (19 արկ),  ՀԱՆ-17 (40 արկ) և ՀՀՆ-9 (4 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել […]

Կինը սպանել է ընկերոջը, քանի որ նրան դուր չի եկել իր եփած կերակուրը

Խաբարովսկի շրջանքում քրեական գործ է հարուցվել 40-ամյա կնոջ նկատմամբ, ով մեղադրվում է սպանության մեջ: Կինը սպանել է ընկերոջը, քանի որ նրան դուր չի եկել իր եփած մակարոնը: Նախնական տվյալներով` կինն ընկերոջ հետ ալկոհոլ օգտագործելիս են եղել, երբ վերջինն ասել է, թե ինչը մակարոն չի սիրում եւ իզուր է կինն այդ կերակուրը պատրաստել: Արդյունքում կինը դանակահարել […]

Էն պառակտված թևը ջիգյարով մոտ է գալիս.ինչը միավորեց ազատամարտիկներին

«Վերջին շրջանում մարդիկ կարծում էին, թե Վոլոդյա Ավետիսյանին մոռացության ենք մատնել ու խնդիրների շատությունից այլևս չենք զբաղվում արդարության համար պայքարող գնդապետի խնդրով: Նա էլ նստած է, դէ կնստի իր 6 ու կես տարին ու վերջ: Բայց դա այդպես չէ Վոլոդյաի ընկերները իրենց հոգու մեջ միշտ պահում են այդ նվիրվածությունը»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ի պաշտպանություն […]

Ցուցարարները ոստիկաններին իրավական դաշտ կբերե՞ն

«Ոտքի Հայաստան» շարժման նախաձեռնող Դավիթ Սանասարյանը վստահ է, որ ոստիկանները, որքան փորձեն խանգարել ժողովրդի  խաղաղ նստացույց  իրականացնելուն, այնքան պայքարողների քանակը կավելանա: Այդ մասին ընդգծեց Սանասարյանը Հայելի.am  կայքի թղթակցի հետ զրույցում: Սանասարյանը նշեց, որ այս պահին արդեն ավելանում են քաղաքացիների քանակը.«Մենք փորձում ենք ոստիկաններին իրավական դաշտ բերել, որ նրանք զերծ մնան անօրինական գործողություններից ու դա կարծես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի