14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 29-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մերձավան գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին`պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի`  «Հարավ» մասնաճյուղ` 10:00-12:00 Ա.Մանուկյան փ. 7 շենքը, Այգեստան 3, 4, 6, 12 փողոցները մասնակի, 10:00-17:00 Ամիրյան փ. 18 շենքի 3 մուտքը և հանրային բաժանորդները, 11:00-13:00 Միչուրինի փ. 12-24 սեփական տները, Բելինսկի փ. […]

Հանդիպում գրող Անուշ Ասլիբեկյանի հետ՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնում

Օգոստոսի մեկին՝ 12.00-ին Մուղդուսյան արվեստի կենտրոնում կկայանա հանդիպում ժամանակակից գրող, արձակագիր Անուշ Ասլիբեկյանի հետ: Հանդիպման ընթացքում Անուշ Ասլիբեկյանն ինքը կկարդա իր ստեղծագործություններից մեկը, որի ընթացքում մեր կենտրոնի ավագ սաները կնկարեն:  Թեև հանդիպումը հիմնականում նախատեսված է կենտրոնի ավագ խմբի (12-ից բարձր տարիքային) սաների համար, սակայն մուտքն ազատ է, և եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան մասնակցել, կարող […]

ԱՄՆ-ն փաստեր ունի Էրդողանի և «Իսլամական պետության» համագործակցության վերաբերյալ. The Guardian-ի թղթակից. Tert.am

Բրիտանական The Guardian թերթի թղթակից Մարտին Չուլովը Թուրքիայի և «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման միջև առկա կապի մասին նախօրեին հրապարակած իր հոդվածից հետո հարցազրույց է տվել թուրքական BirGün պարբերականին, գրում է Tert.am-ը:  Մարտին Չուլովը նշել է, որ ԱՄՆ-ն փաստեր ունի այն մասին, որ Անկարան և ԻՊ-ը համագործակցում են նավթի վաճառքի հարցերում։  Համաձայն նրա հոդվածում տեղ գտած […]

Ուշադրություն. ջերմաստիճանն այսօրվանից կբարձրանա

Հուլիսի 29-31-ին և օգոստոսի 1-ին, 2-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես […]

Երեխայի դաստիարակությունը՝ հոր ստեղծած մթնոլորտում

«Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև ինչ որ մարդ սերմի, այն էլ կհնձի. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականություն կհնձի. և Հոգու մեջ սերմողը Հոգուց Հավիտենական կյանք կհնձի» (Գաղատացիս 6.7-8)։ Հունձքի և ցանքի օրենքի իրականացումը կարող ենք տեսնել և՛ բնության մեջ, և՛ մարդկային փոխհարաբերություններում՝ ընտանիքում, շրջապատում: Այն հայրերը, ովքեր իրենց ընտանիքում դառնություն և ցավ են […]

Տան մեջ օձ է հայտնաբերվել

Հուլիսի 29-ին, ժամը 11.20-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի Խաչատուր Աբովյան փողոցի տներից մեկում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ–փրկարարները տան շքամուտքում հայտնաբերել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք:  

Անօթևան մայրը երեք մանկահասակ տղաներին պարտադրված մանկատուն է ուղարկել

Գյումրու մանկատներում և հատուկ խնամքի կենտրոններում բազմաթիվ են ծնողներ ունեցող երեխաները: Նրանց թվում շատ են միայնակ մայրերի, արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով քայքայված և անօթան ընտանիքների երեխաները: «Շիրակ կենտրոնի» կողմից պատրաստած հերթական տեսանյութը, երեք դպրոցահասակ տղաներին միայնակ խնամող և անգամ վագոն-տնակ ունենալու հնարավորությունից զուրկ, կնոջ և նրա երեխաների մասին է:

Աշխատանքային այցերը տալիս են իրենց արդյունքները

Օրերս Հովիկ Աբրահամյանը աշխատանքային այցով գտնվում էր Վրաստանում: Սա Հովիկ Աբրահամյանի թվով 3-րդ պաշտոնական այցն է Վրաստանի Հանրապետություն` վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր: Դա վկայում է ՀՀ տնտեսության համար` Վրաստանի կարևորության և վարչապետների ջերմ հարաբերությունների մասին: Վարչապետների ջերմ հարաբերությունները կարևոր են առաջացած խնդիրներին արագ արձագանքելու և համագործակցության ընթացքում առաջացած պատային իրավիճակներից դուրս գալու մասով, որոնց […]

«Եհովայի վկաներ» կազմակերպությունը հրաժարվում է ցանկացած ազգային դրոշի պատիվ տալուց

«Եհովայի վկաներ» կազմակերպությունը հրաժարվում է ցանկացած ազգային դրոշի պատիվ տալուց, մերժում է հայրենասիրությունը և իր երկիրը զավթիչներից պաշտպանելու անհրաժեշտութունը, պաշտպանում է լոկ իր շահերը։ Նրանք խուսափում են սովորական մարդկային տոների մասնակցելուց, մերժում են շատ բաներ, նույնիսկ երբեմն այնպիսի անհրաժեշտ բժշկական մեթոդը, ինչպիսին արյան փոխներարկումն է և նման բաներ։Ամիսներ առաջ մեր և մի քանի հասարակական կազմակերպությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի