Արցախում խաղաղապահներ պետք չեն
«Մեր բանակը շատ անվտանգ պահպանում է մեր սահմանները, և այս պահին խաղաղապահների տեղակայման խնդիր չկա»,- այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Արցախում խաղաղապահների տեղակայման հարցին, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից ԱՄՆ-ի ներկայացուցիչն առաջարկել էր ԼՂՀ-ում խաղաղապահներ տեղակայել:





































