22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայում զինամթերքի պահեստ է պայթել /վիդեո/

Թուրքիայում երեկ` տեղական ժամանակով ժամը 14:00-ին պայթել է քրդերով բնակեցված Դիարբեքիրի Սիլվան թաղամասում տեղակայված զինամթերքի ամենամեծ պահեստներից մեկը: Թուրքական «Հաբերլեր»-ի փոխանցմամբ` պահեստը պատկանել է Թուրքիայի հատուկ ծառայություններին: Ինչպես հայտնի է դարձել, պայթյունի արդյունքում հրդեհ է ծագել: Առայժմ ոչինչ հայտնի չէ պայթյունի պատճառների եւ հնարավոր տուժածների մասին: Թուրքական ԶԼՄ-ները ահաբեկչության վարկածն են առաջ քաշել:

Ինչու Սուրիկ Խաչատրյանը որդուն չի ազատում. Ժամանակ

«Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային հանդիպեցինք  ԵԱՀԿ գրասենյակի  Հելսինկյան եզրափակիչ  ակտի 40-րդ տարեդարձի միջոցառմանը։ Քրեական սկանդալների կիզակետում մշտապես գտնվող մարզպետի ներկայությունը այս կառույցի միջոցառմանը  զարմանալի թվաց։ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ մի քանի գյուղերի ոռոգման խնդիրը լուծելու համատեղ ծրագիր ունեն։ Դիտարկմանը, թե մարզպետարանը չունի՞ համապատասխան բյուջե, պատմական գիտությունների թեկնածուն կարճ կապեց՝ «масло кашу не портит»։  Գյուղացիների […]

Ավստրալիայի նոր վարչապետը` Ցեղասպանության ճանաչման կողմնակից

ՀՅԴ Ավստրալիայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Ավստրալիայի նորընտիր վարչապետ Մալքոլմ Թերնբուլին, ով օրերս պաշտոնապես ստանձնեց իր նոր պաշտոնը, գրում է Asparez.com-ը: Հարկ է նշել, որ Թերնբուլը Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից է: Դեռեւս հեռահաղորդակցության նախարար եղած ժամանակ՝ 2013 թականի նոյեմբերի 23–ին, նա խորհրդարանի Նեվրկայացուցիչների պալատում կոչ է ր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու […]

Մենք կարող ենք Բաքուն գրավել… /վիդեո/

«Առաջին հերթին պատերազմը դեռ չի ավարտվել, ոչ էլ վերսկսելու է, գուցե հիմա մի քիչ ավելի պասիվ է»,- պատասխանելով մեր հարցին՝ արդյո՞ք առկա է պատերազմի վերսկսման հավանականություն, ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը: Հետախույզի կարծիքով՝ պատերազմ սկսելու նախադրյալները այս պահին ակտիվ չեն: «Մենք կարող ենք, անգամ, Բաքուն գրավել այն դեպքում, եթե թուրքերը երկար հարձակվեն-հարձակվեն ու մենք ջախջախենք […]

Հայկական դրամը ավելի սահուն է արժեզրկվում, քան ռուսական ռուբլին

«Դա օգտակար է Հայաստանի համար: Մենք ներկրող երկիր ենք, և առավել ևս, որ հայկական դրամը ավելի սահուն է արժեզրկվում, քան ռուսական ռուբլին»,- Henaran.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց տնտեսագետ Աշոտ Թավադյանը, անդրադառնալով Ռուսաստանից գազը ռուբլով գնելու վարչապետի առաջարկին: Հիշեցնենք, սեպտեմբերի 8-ին բելառուսական Գրոդնոյում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների վարչապետերի հանդիպմանը Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ պետություններին առաջարկել էր […]

Պարգևատրել է

Սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կրթության ոլորտում ներդրած մեծ ավանդի եւ բեղմնավոր գիտամանկավարժական գործունեության համար ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանին: Շնորհավորելով տիկին Շահվերդյանին  եւ կարեւորելով մանկավարժի դերը հայ իրականության մեջ՝ Ազգային ժողովի նախագահը մաղթել է նրան նորանոր հաջողություններ մանկավարժական գործունեության ընթացքում:

Վարորդը վստահել է բեռնատարի ղեկը 3-ամյա դստերը /ֆոտո/

Չիտայի բնակիչը թույլ է տվել 3-ամյա դստերը միայնակ նստել բեռնատարի ղեիկին եւ այդ ամենը նկարահանել է: Կադրերից երեւում է, որ ընտանիքը ինչ-որ տեղ է գնում, սկզբում փոքրիկը հոր գրկում է նստած ղեկին, հետո հայրը որոշում է, որ նա միայնակ էլ կարող է ղեկավարել բեռնատար մեքենան: Հայրը կողքից խորհուրդներ է տալիս դստերը, ընդ որում` բեռնատարը բավական […]

Երևանը՝ գրավիչ քաղաք գործարարների և ներդրողների համար

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի Կալուգայի մարզի գործարար շրջանակի ընկերությունների ներկայացուցիչների պատվիրակության հետ, որը գլխավորում է Կալուգայի մարզում գործող փոքր և միջին բիզնեսի արտահանման աջակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Ժուռավլյովը։ Արմեն Հարությունյանը ողջունել է հյուրերին և հայտնել Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը գործընկերային նոր կապեր քննարկելու և հաստատելու հարցում։ […]

ՀԷՑ-ից պարզաբանում են՝ որն է հոսանքի վճարման խառնաշփոթի պատճառը

ՀԷՑ-ի մամլո խոսնակը օգոստոս ամսվա էլեկտրաէներգիայի վճարման հաշվարկների խառնաշփոթի հետ կապված պարզաբանում է արել, նշելով, թե նոր ծրագիր է ներդրվել, որտեղ 2 թիվ է մուտքագրված. մեկը, որը վճարելու է բաժանորդը, մյուսը՝ սուբսիդավորման ենթակա թիվը, որը նախապես հայտարարվածի համաձայն՝ կվճարի կառավարությունը: Նատալյա Սարաջյանը մասնավորապես ասել է, որ այս օրերին էլեկտրաէներգիայի փոխհատուցման հետ կապված խնդիրների պատճառն այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի