27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հավատքո´վ բուժվիր

«Վե´ր կաց, վերցրո´ւ քո մահիճը և գնա´»:
Եվ մարդը առողջացավ, վեր կացավ, վերցրեց մահիճը և ման էր գալիս» (Հովհ. 5:9):

Հիսուս եկել էր ծառայելու, հրաշագործու-թյունների և բժշկությունների ճանապարհով ցույց տալու Իր աստվածային զորությունն ու մարդկանց առաջնորդելու դեպի Լույս, դեպի Ճշմարտություն, դեպի առավել Կյանք և վերջապես, դեպի Աստված:

Երբ Նա շրջում էր գյուղից-գյուղ, ավանից ավան, հրեաների մի տոնի ընթացքում Գալիլիայից Երուսաղեմ է անցնում և այցելում Պրոբատիկե կոչվող ավազանը: Հրեաների լեզվով այն Բեթհեզդա էր կոչվում, որ նշանակում էր «Ողորմության դուռ», այսինքն` հայտնվում էր աստվածային ողորմությունը և այդ ավազանի ջրով հիվանդները բուժվում էին: Հիվանդների, կույրերի ու կաղերի հսկա մի բազմություն, գետնին պառկած, հույսով սպասում էր ավազանի ջրերի խառնվելուն: Տիրոջ հրեշտակը երբեմն-երբեմն իջնում էր այդ ավազանի ջրերի մեջ և այն խառնում էր: Հիվանդներից նա, ով առաջինը կարողանում էր ինքն իրեն գցել խառնված ջրերի մէջ, իր բոլոր հիվանդություններն անմիջապես բուժվում էին: Պարզ ժողովրդի հավատքն էր այս:

Ահա այդ սրահներից մեկում մի անդամալույծ կար, որ երեսունութ տարի այնտեղ հիվանդ պառկած սպասում էր: Հիսուս երբ նայում է նրան, անմիջապես հասկանում է նրա վիճակը: Զգում է, որ նրա վշտահար ու մելամաղձոտ աչքերը օգնու-թյուն էին աղերսում: Նա, Իր աստվածային խորա-թափանց հայացքը շեշտակի ուղղելով հիվանդին, քաղցր ժպիտով հարցնում է նրան. «Ուզո՞ւմ ես առողջանալ»: Նրա անսպասելի հարցից անակնկալի եկած հիվանդը հուզված պատասխանում է. «Տե՚ր, ոչ ոք չունեմ, որ երբ ջրերը խառնվեն, ինձ ավազանի մեջ իջեցնի և մինչ ես դանդաղում եմ, մեկ ուրիշն ինձնից ավելի առաջ է իջնում» (Հովհ. 5:7): Հիսուս նայում է անդամալույծի աչքերի մեջ և հրա-մայում, «Վե՚ր կաց, վերցրո՚ւ քո մահիճը և գնա՚»:

Անդամալույծն առողջանում է, վերցնում իր մահիճը ու սկսում քայլել:
Մեր այս օրերի դժվարությունների ու նեղությունների մեջ, երբ մի կողմից կան տնտեսական և քաղաքական տագնապներ, ընկերային բարոյական լուրջ հարցեր, իսկ մյուս կողմից վաղվա անորոշություններն ու հոգեկան խռովալի կացություններ, ապրուստի և այլ մտահոգություններն անդամալույծ են դարձրել մեր առօրյա կյանքը, ի՞ն-չը կարող է մեզ ու աշխարհին տալ կյանք, հույս և մխիթարություն, եթե ոչ Հիսուսի վերոհիշյալ խոսքը ուղղված մեզ և բոլոր դարերի անդամալույծ-ներին. «Վեր կացե՚ք, վերցե՚ք ձեր մահիճը և գնա-ցե՚ք»: Բարիք գործելու համար չկա ո՚չ օր, ո՚չ ժամանակ և ո՚չ էլ սահման: Աստված ինչ որ ստեղծեց բարի էր և մարդու համար կատարեց: Ժամանակը կամ օրը միմիայն միջոցներ են բարի գործեր կա-տարելու համար: Հետևելով Աստծու օրինակին` պարտավոր ենք ամեն օր բարի գործեր կատարել: Ճշմարիտ քրիստոնյայի պարտականությունը ճիշտ նույնը պետք է լինի, ինչպես Քրիստոսի սերը եղավ մեր հանդեպ:

Այստեղ հարց է ծագում, թե արդյոք մենք` իբրև հայ քրիստոնյաներ, այսօր աշխարհի աղմուկի ու բազմանվագ եղանակների միջից պիտի կարողանա՞նք տարբերել և լսել Հիսուսի մեղմ, անուշ ու կյանք պարգևող ձայնը: Լքելով մեր մեղավոր անց-յալը` կամքի ուժը պիտի ունենա՞նք ոտքի կանգնելու, այնպես, ինչպես Պրոբատիկե ավազանի անդամալույծը խնդրեց ու հավատաց Քրիստոսին և բժշկվեց ու քաջաբար ոտքի կանգնելով առանց վախենալու բոլորի առաջ վկայեց, որ իրեն բուժողը Հիսուս Քրիստոսն է:
Այսօր` 21 դարեր հետո, Հիսուսի ձայնը կրկին մաքուր, հատիկ առ հատիկ իբրև մարտահրավեր սփռվում է աշխարհով մեկ ու բոլորիս կոչ է անում. «Վե՚ր կացե՚ք, վերցրե՚ք ձեր մահիճը և գնացե՚ք»: Ամեն:

ՀԱՏՎԱԾ´ ՀՈՎՍԵՓ ԱՎԱԳ ՔԱՀԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ «Ճշմարտախոս քրիստոնյան» ԳՐՔԻՑ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ